26 Ապրիլի, Կիրակի, 2026
KFC

Ակնկալում ենք` ԵԱՀԿ համանախագահությունը կկարողանա կազմակերպել խաղաղ բանակցություններ՝ համապարփակ խաղաղության պայմանագիր կնքելու նպատակով. Միրզոյան

Ակնկալում ենք, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցը կմնա ԵԱՀԿ օրակարգում, Երևանում ԵԱՀԿ գործող նախագահ, Լեհաստանի ԱԳ նախարար Զբիգնև Ռաուի հետ համատեղ մամուլի ասուլիսին հայտարարեց ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը։

«Սա հատկապես կարևոր է այս օրերին, երբ Ադրբեջանն օգտագործում է աշխարհաքաղաքական զարգացումները՝ Լեռնային Ղարբաղում էթնիկ զտումների իր քաղաքականությունը շարունակելու համար», – ասաց նախարարը։

Միրզոյանը հիշեցրեց ադրբեջանական զինված ուժերի ներխուժումը Արցախի Փառուխ գյուղ՝ նշելով, որ այն նախապես ծրագրված ագրեսիա է, ինչը բացահայտ արհամարհանք է 2020 թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ ստանձնած պարտավորություններին։

«Այս իրավիճակում ԵԱՀԿ գործող նախագահի և միջազգային հանրության հստակ արձագանքը դառնում է հրամայական: Ակնկալում ենք, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությունն առաջիկայում կկարողանա կազմակերպել խաղաղ բանակցություններ՝ համապարփակ խաղաղության պայմանագիր կնքելու նպատակով», – ասաց Արարատ Միրզոյանը։

Հիշեցնենք, որ աշխատանքային այցով Երևան է ժամանել ԵԱՀԿ գործող նախագահ, Լեհաստանի ԱԳ նախարար Զբիգնև Ռաուն:

KFC

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ