24 Սեպտեմբերի, Չորեքշաբթի, 2025
KFC

ԼՐԱՀՈՍ

«ԲԴԽ-ն արժեզրկել է իր սահմանադրական առաքելությունը». դատավոր Բախշիյանի փաստաբանը հայտարարություն է տարածել

Փաստաբան Արսեն Սարդարյանն ահազանգում է դատական իշխանության անկախության նկատմամբ իրականացված առերևույթ ոտնձգության մասին: «Այսպես, Բարձրագույն դատական խորհուրդը  բավարարեց Գլխավոր դատախազի միջնորդությունը և համաձայնություն տվեց դատավոր Բորիս Բախշիյանի նկատմամբ քրեական հետապնդում սկսելու և կալանավորելու՝ իբր ակնհայտ ապօրինի կալանավորման որոշում կայացնելու համար: Այն պայմաններում, երբ դատավորի կայացրած որոշումը դատախազության կողմից նույնիսկ չի բողաքարկվել վերաքննիչ դատարան, զուտ վերացական […]

«Քաղաքացիական պայմանագիր»-ը Վահագն Խաչատուրյանի հետ փակ նիստ է անցկացնում

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորները փակ նիստ են անցկացնում խորհրդարանում, որին մասնակցում է բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար, նախագահի իշխանական հավանական թեկնածու Վահագն Խաչատուրյանը։ Հիշեցնենք, որ այսօր ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը ստորագրել է նախագահ Արմեն Սարգսյանի լիազորությունների դադարեցման արձանագրությունը, ինչից հետո ստանձնել է նախագահի պարտականությունները։  

Ղարաբաղը երբեք չի լինի Ադրբեջանի կազմում. Արտակ Զաքարյան

Ղարաբաղյան հարցի կարգավորման գործընթացն ավարտված չէ։ Այս մասին փետրվարի 1-ին լրագրողների հետ հանդիպմանն ասաց Հայաստանի Հանրապետական կուսակցության անդամ Արտակ Զաքարյանը։ Նրա խոսքով՝ 44-օրյա պատերազմը վերջակետ չի դրել այդ հարցում, իսկ Ղարաբաղը երբեք չի լինի Ադրբեջանի կազմում։ «Անգամ այսօր, թվում է, անելանելի վիճակում լինելով՝ մենք ելք գտնելու շանս եւ հնարավորություն ունենք։ Բայց կապիտուլյանտներից բաղկացած ներկա իշխանությունը […]

Էլեկտրաէներգիայի սակագինն այսօրվանից բարձրացել է 4.7 դրամով

Հայաստանում էլեկտրաէներգիայի միջին կշռված սակագինը 2022 թվականի փետրվարի 1-ից ավելացավ 4.7 դրամով. սոցիալապես անապահով ընտանիքների համար, սակայն, գործող սակագները պահպանվում են։ Հիշեցնենք՝ նման որոշում էր ընդունել Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը դեկտեմբերի 29-ին։ Սակագների փոփոխության առաջարկն արել էր ՀԾԿՀ-ն: Այսպիսով, սոցիալապես անապահովների համար, որոնք կազմում են բնակիչ-բաժանորդների 11 տոկոսը, սակագները կման անփոփոխ, իսկ ամսական մինչև 200 […]

Ամենայն Հայոց Կաթողիկոսը մեկնել է Ամերիկայի Միացյալ Նահանգներ

Փետրվարի 1-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը հայրապետական այցով մեկնեց Ամերիկայի Միացյալ Նահանգներ։ Միացյալ Նահանգներում Նորին Սրբությունը հանդիպումներ կունենա Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի բարերարների հետ` քննարկելու Մայր Աթոռի կողմից իրականացվող ծրագրերը:

21 զինծառայողից 13-ը գերեվարվել է, 2-ին սպանել են, 3-ը շարունակում է գերի մնալ. մանրամասներ` նոյեմբերի16-ի ռազմական գործողություններից

ՀՀ ՔԿ ԶՔԳՎ հատկապես կարևոր գործերի քննության վարչությունում ավարտվել է 2021 թվականի նոյեմբերի 16-ին ՀՀ ՊՆ N զորամասի պահպանությանը հանձնված պաշտպանության շրջանի հենակետում մարտական հերթապահություն կրելու կանոնները խախտելու (որն առաջացրել է ծանր հետևանքներ) փաստի առթիվ քննվող քրեական գործի նախաքննությունը։ Նախաքննությամբ ձեռք բերված ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտմամբ, դրանք իրենց համակցության մեջ վերլուծությամբ և համատեղ […]

«Շուշի». Շուշան Պետրոսյանը երկրպագուներին է ներկայացրել նոր ստեղծագործությունը (Տեսանյութ)

Երգչուհի, ՀՀ վաստակավոր արտիստ Շուշան Պետրոսյանը ներկայացրել է իր նոր`«Շուշի» ստեղծագործությունը: Երգի խոսքերի և երաժշտության հեղինակն Աննա Հովներն է, հոլովակի ռեժիսորը՝ Վահե Յանը, օպերատորը Սուրեն Թադևոսյանն է:  

Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 3127, մահվան 3 դեպք

Հայաստանում փետրվարի 1-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 3127 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 370 922-ի: Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով գրանցվել է մահվան 3 դեպք, մահացածների թիվը 8056 է: Փետրվարի 1-ին դրությամբ կորոնավիրուսով վարակված պացիենտների՝ այլ հիվանդությունից մահվան դեպքերի թիվը 1535 է։ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի