15 Հուլիսի, Երեքշաբթի, 2025
KFC

«Հայաստանի ու Արցախի անվտանգության հարցերում ՀՀ գործող իշխանությունները լեգիտիմություն այլևս չունեն». Արման Թաթոյան

ՀՀ նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հայաստանի ու Արցախի անվտանգության հարցերում ՀՀ գործող իշխանությունները լեգիտիմություն այլևս չունեն:

Նրանց այսօրվա քաղաքականությունը հակասում է այն ծրագրին, որով 2021թ. մասնակցել են խորհրդարանական ընտրություններին, ստացել են ՀՀ քաղաքացիներից ձայներ և ձևավորել իշխանություն:

Պարզ է, որ իշխանություն չէին ձևավորի, եթե ծրագրի հիմքում լիներ այսօրվա փաստացի քաղաքականությունը (տարածքային իրավազորության զիջումներ Ադրբեջանին, ադրբեջանական զինված տեղակայումների անօրինական ամրացում գյուղերի հարևանությամբ ու ճանապարհներին, միջազգային ատյաններում ՀՀ դիրքերի այն էլ էական թուլացում և այլն):

 

Ու քանի որ տարվում է համակարգված քաղաքականություն, ակնհայտ է, որ իշխանության կամ պաշտոնների համար քաղաքացիներին գցել են մոլորության մեջ, ստացել են ձայներ և իրականացնում են քաղաքացիների կամքին հակասող քաղաքականություն:

ժողովրդավարության հիմքերի հիմքը ընտրություններն են, երբ առաջ քաշված ծրագրերի հիման վրա քաղաքացիների քվեարկությամբ և քաղաքացիների կամքով, նրանց պատվիրակումով են որոշվում երկրի իշխանությունները: Այսինքն` տեղի է ունենում հակաժողովրդավարական գործընթաց` խաթարելով իշխանության լեգիտիմության աղբյուրը»:

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ