Տիգրան Աբրահամյանը՝ «Երկրի հյուրասրահում»
yerkirmedia.am
yerkirmedia.am
«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Կիրակի օրը Բագրատ սրբազանն ու նրա կողմնակիցներն այցելել էին Գեղարքունիք: Նրանք եղել են Նորատուսում, Գավառում, զրուցել են մարդկանց հետ, շրջել: Բայց նկատելիորեն քիչ մարդ է եկել սրբազանի հետ հանդիպումներին: Եվ ամենակարեւորը` Գեղարքունյաց թեմից ոչ ոք չի գնացել սրբազանին ողջունելու` ո՛չ թեմի առաջնորդական տեղապահ Տեր Պարթեւ վարդապետ Բարսեղյանը, ո՛չ այլ հոգեւորականներ: Տեր […]
Այսօր ադրբեջանցիները հնձել են կիրանցցիների ցանած հացահատիկը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրում է Կիրանցի բնակչուհի Գոհար Վարդանյանը: «Էսօր Կիրանցում մարդիկ հիշել էին թե ինչպես էին տարիներ առաջ (արցախյան 1-ին պատերազմի տարիներին) թույլ տվել, որ ադրբեջանցիները հայկական տարածքով անցնեն և հնձեն իրենց ցանած հացահատիկը: Ինչո՞ւ էին էսօր հիշել: Որովհետև էսօր ադրբեջանցիները հնձել էին սահմանազատում-սահմանագծումից հետո […]
Հայաստանի Հանրապետության տարածքում հուլիսի 24-ի ցերեկը, 25-26-ին գիշերը և կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Հուլիսի 27-28-ին շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում՝ հորդառատ, հնարավոր է նաև կարկուտ։ Երևան քաղաքում հուլիսի 24-ին, 25-26-ին երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ։ Հուլիսի 27-ին երեկոյան […]
«Հրապարակի» գլխավոր խմբագիր Արմինե Օհանյանը գրել է. «Ես անկեղծորեն կարեկցում եմ այն մարդկանց, ովքեր ստիպված են պաշտպանել իշխանություններին, արդարացնել նրանց քայլերը, դրական փոփոխություններ տեսնել մեր կյանքում: Այդ մարդիկ 2 կատեգորիայի են բաժանվում` նրանք, ովքեր շատ լավ հասկանում են, թե ինչ ավերածություններ են տեղի ունեցել 6 տարում, բայց ի պաշտոնե, իրենց կարգավիճակից կամ ինչ-ինչ արտոնություններ չկորցնելու համար են […]
ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր, օլիմպիական փոխչեմպիոն, աշխարհի, Եվրոպայի չեմպիոն ըմբիշԱրսեն Ջուլֆալակյանը գրում է. «Ըմբշամարտում ունեցած բացառիկ նվաճումների և մեծ ավանդի շնորհիվ ( և՛ որպես մարզիկ, և՛ որպես մարզիչ) Լևոն Ջուլֆալակյանը ներառվեց Ըմբշամարտի Համաշխարհային Ֆեդերացիայի Փառքի Սրահ (United World Wrestling Hall of Fame): Ի դեպ, առաջինը Հայաստանի Հանրապետությունից: Պարգևատրման պաշտոնական արարողությունը տեղի կունենա օգոստոսի 5-ին Փարիզում՝ […]
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Եթե սկզբնական շրջանում Բաքվից շրջանառության մեջ դրված «300 հազար փախստականների վերադարձի» թեման նպատակ ուներ հակակշռելու արցախցիների վերադարձի ու անվտանգ ապրելու իրավունքի հարցը, ապա հիմա, չհանդիպելով պաշտոնական Երևանի դիմադրությանը, Ադրբեջանն իր քարոզչական եզրույթը փորձում է վերածել Հայաստան-Ադրբեջան բանակցային օրակարգի առանցքային դրույթի: ՀՀ իշխանության քաղաքական […]
ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «ԵԱՏՄ-ն 1 տարում Հայաստանին միլիոնավոր անգամ ավելի մեծ օգուտ է տալիս, քան ԵՄ -ի «տժվժիկ» դարձրած 10 միլիոնը։ Երկու օր է ռադիոյից մինչեւ հեռուստացույց,հեռախոսից մինչեւ սառնարան խոսում են ԵՄ-ի 10 միլիոնի ու վիզաների ազատականացման հնարավորության մասին։ Հերիք չէ՞, խաբեք ժողովրդին։ Ի՞նչ ԵՄ անդամակցություն։ Ո՞վ է […]
Գերմանական պարբերականի փոխանցմամբ՝ իսպանական Մայորկա հայտնի առողջարանային կղզում տեղացիները հավաքվել էին ցույցեր կազմակերպելու ընդդեմ զանգվածային զբոսաշրջության։ Ոստիկանության տվյալներով՝ ցույցին մասնակցել է մոտ 20 հազար մարդ։ Կազմակերպիչները պնդում են, որ ցուցարարների թիվը մոտ 50 հազար է եղել, հաղորդում է DW-ն: «Զանգվածային զբոսաշրջությունը դժվարություններ է ստեղծում տեղի բնակիչների համար, որոնք չեն կարող իրենց թույլ տալ ապրել իրենց […]
Պաղեստինում գործող խմբակցությունները համաձայնության են եկել «ազգային հաշտեցման ժամանակավոր կառավարության» շուրջ: Պաղեստինյան խմբավորումները ստորագրել են «ազգային միասնության» համաձայնագիր, որի նպատակն է պահպանել Պաղեստինի վերահսկողությունը Գազայի վրա, երբ Իսրայելի պատերազմն ավարտվի: Երեք օր ինտենսիվ բանակցություններից հետո երեքշաբթի օրը Չինաստանում կնքված գործարքը հիմք է ստեղծում «ազգային հաշտեցման ժամանակավոր կառավարության» համար, որը կկառավարի հետպատերազմյան Գազայի հատվածը, ասել է […]