Մահացել է երգիչ Յուրի Շատունովը
Քառասունութ տարեկանում կյանքից հեռացել է ռուսական էստրադայի երգիչ, «Լասկովի մայ» (Ласковый май) խմբի նախկին մեներգիչ Յուրի Շատունովը: Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ-ը, այս մասին հունիսի 23-ին գործակալությանը հայտնել է Շատունովի մամուլի քարտուղար Արկադի Կուդրյաշովը: «Այսօր շտապօգնության մեքենայում Յուրի Շատունովի սիրտը կանգ է առել»,- նշել է Կուդրյաշովը:





































