Հանուն հայրենիքի համաժողովրդական պայքարի 10-րդ օրը՝ Ֆրանսիայի հրապարակում. ՈՒՂԻՂ

Այս պահին Երևանում շարունակվում են 4 սկզբնակետերից մեկնարկած Դիմադրության երթերը, Facebook-ում գրել է ԱԺ «Հայաստան» խմբակցության անդամ, ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանը։ «Խաղաղ անհնազանդության ակցիաներ իրականացնելով, երթերը շարժվում են դեպի Ֆրանսիայի հրապարակ։ Խաղաղ անհնազանդության ակցիաների ընթացքում Ոստիկանությունը ապօրինի և անհամաչափ ուժի կիրառմամբ բերման է ենթարկել 100-ից ավելի ակցիայի մասնակիցների։ Բերման ենթարկված մեր քաղաքացիների գործը […]
Վարուժան Գեղամյանը տելեգրամյան իր ալիքում գրում է․ ««Բանակցությունները չեն վարում թույլի դիրքերից։ Հաջող են լինում միայն ուժեղի դիրքերից բանակցությունները։ Մեզ պետք է դեպի ուժ և դրա ցուցադրություն գնալու կամք»։ Երեք օր առաջ Գերմանիայի նախագահ Վալտեր Շտայնմայերն է ասել այս միտքը՝ անդրադառնալով Եվրոպայում ստեղծված իրավիճակին։ Բացարձակ ճշմարտություն է սա՝ անկախ երկրից ու ժամանակից, սակայն այսօր […]
Հանրապետական կուսակցության ԵԿ նախագահ Հենրիխ Դանիելյանն ազատության մեջ է, ֆեյսբուքյան իր էջում գրել է «Պատիվ ունեմ» խմբակցության անդամ Հայկ Մամիջանյանը։ «Շտապում ենք Երևան՝ միանալու մեր ընկերների երթին», – գրել է պատգամավորը։
ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործի շրջանակներում կատարված քննչական և դատավարական այլ գործողությունների, ինչպես նաև ՀՀ ոստիկանության աշխատակիցների հետ համատեղ ձեռնարկված անհրաժեշտ միջոցառումների արդյունքում պարզվել է Գյումրի քաղաքի Երևանյան խճուղում, քաղաքական ընդդիմության կողմից կազմակերպված ավտոերթի ընթացքում, տարեց տղամարդկանց նկատմամբ բռնություն գործադրած երիտասարդներից երեքի ինքնությունը: Ինչպես արդեն տեղեկացրել ենք, 2022 թվականի […]
Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Ըստ «իշխանությունների» ներսից ստացվող լուրերի, սրանք «նիկոլական սադրիչ» օպերացիան անհաջող իրացնելուց հետո, անցնելու են շարժման ակտիվիստների բնակարաններում ապօրինի խուզարկություններին՝ «ինչի՞ գլխարկ չես դրել» թեմայով: Քանի որ դա էլ չի օգնելու (իրենք հո գիտե՛ն, որ կեղծ թեմաները երկար կյանք չունեն), այնուհետև փորձելու են անցնել միտինգներն ու երթերը ցրելու կոշտ […]