07 Հունիսի, Saturday, 2025
KFC

Ինչ է ասել ԱՄՆ Հայաստանին եւ Ադրբեջանին

Հաշվի առնելով ընթերցողների լայն շրջանում ծագած հետաքրքրությունն ԱՄՆ պետքարտուղար Էնտոնի Բլինկենի՝ Ադրբեջանի կողմից Հայաստանի դեմ սկսած պատերազմի մասին՝ «Հայկական ալիքը» թարգմանաբար ներկայացնում է ԱՄՆ պետքարտուղարության պաշտոնական կայքում տեղ գտած մամուլի հաղորդագրությունները։

Բլինկենի հեռախոսազրույցն Ի․ Ալիևի հետ․

«Պետական քարտուղար Էնտոնի Բլինկենը կեսգիշերնանց հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ և մտահոգություն հայտնել՝ կապված Հայաստան-Ադրբեջան սահմանի երկայնքով ռազմական գործողությունների, այդ թվում՝ Հայաստանի տարածքին հասցված հարվածների հետ։ Պետքարտուղար Է․ Բլինկենը հորդորել է նախագահ Ի․ Ալիևին դադարեցնելու կրակը և շեշտել է, որ ԱՄՆ առաջ է տանելու զինված գործողությունների անհապաղ դադարեցման, ինչպես նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ կարգավորման հարցը»։
Բլինկենի հեռախոսազրույցը Ն․ Փաշինյանի հետ․

«Պետական քարտուղար Էնտոնի Բլինկենը կեսգիշերնանց հեռախոսազրույց է ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ և փոխանցել ամերիկյան կողմի խորը մտահոգությունը՝ կապված Հայաստան-Ադրբեջան սահմանի երկայնքով ռազմական գործողությունների, այդ թվում՝ Հայաստանի տարածքին հասցված հարվածների մասին հաղորդագրությունների հետ։ Պետքարտուղար Է․ Բլինկենը շեշտել է զորքերի հետքաշման անհրաժեշտությունը և հավատացրել է վարչապետ Ն․ Փաշինյանին, որ ԱՄՆ առաջ է տանելու զինված գործողությունների անհապաղ դադարեցման, ինչպես նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ կարգավորման հարցը»։
Զույգ հաղորդագրությունների բովանդակային վերլուծությունից պարզ է, որ ԱՄՆ չի դատապարտել Ադրբեջանի սկսած պատերազմը Հայաստանի դեմ, այլ զուտ մտահոգություն է հայտնել այդ առթիվ՝ որպես լուծում առաջարկելով Ադրբեջանի կողմից պատերազմի դադարեցում՝ հայկական զորքերի հետքաշման, ասել է թե՝ հայկական տարածքների հանձնման պայմանով։

Հայկակամն Ալիք

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ