Պուտին-Փաշինյան-Ալիև եռակողմ հանդիպումը մեկնարկել է
Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների եռակողմ հանդիպումը մեկնարկել է։ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը քննարկելու են Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման հարցը։ Եռակողմ հանդիպումից առաջ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն առանձնազրույցներ է ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։





































