Դոլարն արհեստականորեն արժեզրկվում է, մեծ քանակությամբ դոլար են հավաքում, ապա անհամեմատ թանկ գնով վերավաճառում. Փաստ
2018 թվականի իշխանափոխությունից հետո որոշ ժամանակ մասնագիտական շրջանակները Հայաստանի Կենտրոնական բանկը, ընդհանուր տնտեսական կառավարման բլոկի համեմատ, համարում էին առավել ադեկվատ: Սակայն վերջին շրջանում նույն տնտեսագետներն ու փորձագետները, շատ մեղմ ասած, տարակուսած են այն քայլերից, որ իրականացնում են ԿԲ նախագահ Մարտին Գալստյանն ու ԿԲ-ն ընդհանրապես: Առաջին խնդիրը, որ նշում են տնտեսագետները, վերաֆինանսավորման տոկոսադրույքի պարբերաբար բարձրացումն է: […]





































