05 Փետրվարի, Չորեքշաբթի, 2025
KFC

Ոչ միայն միջանցքը պետք է մաքրվի ահաբեկիչներից, այլև պետք է օդային միջանցք բացվի դեպի Արցախի Հանրապետություն․ Այդ հարցում ակնկալում ենք ՄԱԿ-ի ԱԽ բոլոր անդամների գործողությունները․ Բեգլարյան

Շարունակվում են Արցախի պետնախարարի խորհրդական Արտակ Բեգլարյանի նախաձեռնած ակցիաները՝ Հայաստանում գործող դիվանագիտական ներկայացուցչությունների մոտ։ Ակցիաների նպատակն է հասնել միջազգային հանրության կողմից Ադրբեջանի սադրանքների հասցեական դատապարտմանը, գործնական քայլերի՝ ուղղված Արցախի առաջ ծառացած հումանիտար ճգնաժամի հաղթահարմանը։

Ակցիայի մասնակիցները քիչ առաջ Հայաստանում Չինաստանի դեսպանատան մոտ էին։ Դիվանագիտական ներկայացուցչությանը նամակ փոխանցելուց առաջ Արցախի պետնախարարի խորհրդական Արտակ Բեգլարյանն իր խոսքն ուղղեց շրջափակման մեջ հայտնված Արցախի քաղաքացիներին․

«Ամու՛ր եղեք՝ անկախ բոլոր զրկանքներից, անկախ բոլոր մարտահրավերներից։ Համոզված եղեք, որ կարմիր գծերը չպետք է որևէ զիջման ենթարկվեն, արժեքները, հայրենիքը, մեր կենսական շահերը չպետք է զիջման ենթարկվեն։

Մի քանի օր էլ դիմացեք, և մենք համոզված ենք, որ հնարավոր լուծումներ կգտնենք, սակայն չպետք է նվազստացման ու զիջման ենթարկենք մեր հայրենիքն ու մեր արժեքները»,- ասաց Արտակ Բեգլարյանը։

Նա ներկայացրեց նաև ՄԱԿ-ի ԱԽ անդամ պետություններից Արցախի՝ այս պահին ունեցած ակնկալիքները։

«Այս պահին մենք հումանիտար աջակցության խնդիր ունենք, և համոզված ենք, որ ոչ միայն միջանցքը պետք է մաքրվի ահաբեկիչներից, ցեղասպանություն իրականացնողներին, ալիևյան ռեժիմի ծառաներից, այլ նաև պետք է օդային միջանցք բացվի դեպի Արցախի Հանրապետություն, և այդ հարցում մենք ակնկալում ենք ՄԱԿ-ի ԱԽ բոլոր անդամների խիստ և գործնական դիրքորոշումներն ու գործողությունները, այդ թվում՝ Չինաստանի Ժողովրդական Հանրապետության գործողությունները»,- հայտարարեց Արտակ Բեգլարյանը։

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ