«Մեկ բան հստակ է՝ Սյունիքը չպետք է դատարկվի, ու սյունեցիներին աջակցելու ենք Սյունիքում»․ մարզպետը՝ ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի թիմին

Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանն այսօր ընդունել է Սյունիք այցելած ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի թիմին՝ Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգողի պաշտոնակատար Լիլա Փիթրս Յահիայի գլխավորությամբ։ Թիմի կազմում էին ՀՀ-ում ՄԱԶԾ մշտական ներկայացուցչի տեղակալ Կոնստանտին Սոկուլսկին, ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի ղեկավար Ծովինար Հարությունյանը, Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչ Քրիսթինե Վայգանդը, ՄԱԿ-ի Փախստականների գործակալության իրավաբանական բաժնի ղեկավար Անդրեյ Արյուպինը, Գլոբալ հաղորդակցության […]