10 Սեպտեմբերի, Հինգշաբթի, 2026
KFC

ԼՐԱՀՈՍ

Եթե այսօր գնում եք խրամատ փորելու, ապա պետք է հստակ հասկանաք, թե մեկ, երկու տարուց այդ խրամատն ով է տիրություն անելու․ փորձագետ

Ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանը գրում է․ Մարդիկ հեշտ են կուլ տալիս «փոխանական Նիկոլի հրաժարականը պահանջեք, եկեք խրամատ փորեք» տիպի խայծերը, որովհետև ծանոթ չեն ո՛չ պետական համակարգի աշխատանքի, ո՛չ էլ մասնավորապես ամրաշինական աշխատանքների տրամաբանությանը։ Միայն մի փոքր օրինակ. խրամատը պետք է ամեն տարի վերանորոգվի, թարմացվի, դզվի։ Հակառակ դեպքում 2–3 տարում դառնում է փոս։ Եթե դուք այսօր […]

Եվրոպայի խորհուրդն աստիճանաբար վերածվում է ավտորիտար ռեժիմների կողմից իրենց գոյությունն օրինականացնելու հարթակի. Արմեն Գևորգյան

Եվրոպայի խորհուրդն աստիճանաբար վերածվում է ավտորիտար ռեժիմների կողմից իրենց գոյությունն օրինականացնելու հարթակի, «Եվրոպայի խորհրդի ռեկյավիկյան գագաթնաժողովը. արժեքների շուրջ համախմբված՝ արտասովոր մարտահրավերներին ընդառաջ» թեմայով քննարկման ժամանակ ասել է ԵԽԽՎ-ում ՀՀ պատվիրակության անդամ, ԵԽԽՎ տեղական եւ տարածաշրջանային իշխանությունների հարցերով հիմնական զեկուցող Արմեն Գեւորգյանը։ «Այսօր շատ երկրներ կանգնած են ժողովրդավարության եւ անվտանգության միջեւ դժվարին ընտրության առաջ: Նման իրավիճակում […]

Նիկոլ Փաշինյանի նոր հրահանգը

Նիկոլ Փաշինյանի գործողություններում տրամաբանություն փնտրելը, իհարկե, անհույս ու դատապարտված զբաղմունք է։ Նրա համար սովորական է դարձել միևնույն ելույթի մի հատվածում հայտարարել մի բան, հաջորդ պարբերությունում՝ խոսել դրա ճիշտ հակառակի մասին։ Այսօր էլ Կառավարության նիստում ունեցած ելույթի սկզբնական հատվածում նա խոսել է Լաչինի միջանցքի փակման արդյունքում ստեղծված հումանիտար ճգնաժամի, Ադրբեջանի կողմից Արցախի ժողովրդի (որին ինքը միայն […]

Ադրբեջանը մի քանի օրով կբացի Լաչինի միջանցքը՝ ակնկալիքով, որ ԼՂ հայերը զանգվածաբար կլքեն իրենց տները. Փաշինյանին տեղեկություններ են հասել

Կառավարության այսօրվա նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց Բաքվի պլանի մասին։ «Մեր ունեցած տեղեկություններով՝ Բաքվի պլանը հետևյալն է՝ Լեռնային Ղարաբաղում տնտեսական, հոգեբանական ճնշումը հասցնել ինչ-որ մի կուլմինացիոն կետի, դրանից հետո մի քանի օրով բացել միջանցքը՝ ակնկալիքով, որ ԼՂ հայերը զանգվածաբար կլքեն իրենց տները, կրկին փակել միջանցքը ու հետո կրկին մի քանի օրով բացել ու այդպես այնքան, […]

Ադրբեջանի հիմնական, նույնիսկ կարելի է ասել՝ միակ գործիքը հանցագործությունը, սուտն ու կեղծիքն են. «Փաստ»

Այսօր թերագնահատել տեղեկատվական հակամարտությունների և, ընդհանրապես, տեղեկատվական անվտանգության հարցը, նշանակում է պարտվել բոլոր հարթակներում, այդ թվում՝ միջազգային հարաբերություններում ու իրական պատերազմներում: Այս հարցը առաջնային նշանակություն ունի նաև այն համատեքստում, թե ինչ է պետությունը ներկայացնում միջազգային հանրության դատին։ Օրինակ՝ կան պետություններ, որոնք արհեստականորեն են ստեղծվել՝ ձևավորելով որոշակի ժողովրդագրական հիմքի կամ համաշխարհային ուժային կենտրոնների որոշակի պայմանավորվածությունների արդյունքում։ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Օգոստոսի

Ամենաընթերցված