Երբ համարձակվեք ասել Արցախն Ադրբեջանի կազմում չի լինելու, նոր մեզնից կլսեք ձեր «սնդիկ փարթիների» մասին. Հայկ Մամիջանյան
Մինչ Արցախի շուրջ վիճակը գնալով բարդանում է, Հայաստանի իշխանությունները շարունակում են «թիթեռ նկարել»: Ի մասնավորի, մեր ունեցած տեղեկություններով, նրանք հետևողականորեն շարունակում են զբաղվել սահմանադրական փոփոխություններով: Մեր աղբյուրի փոխանցմամբ, մյուս շաբաթ սահմանադրական փոփոխությունների հանձնաժողովում «մտնելու» են վերջնական տարբերակի քննարկման փուլ։ «Ամբողջական» տարբերակի հետ կապված արդեն եղել է մասնագիտական քննարկում, որին մասնակցել են նաև իշխանությանը սպասարկող մի […]
Ժողովուրդ» օրաթերթին բացառիկ մանրամասներ են հայտնի դարձել, թե ինչու ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար, ՔՊ-ական Արմեն Փամբուխչյանը չնշանակվեց ներքին գործերի նախարարի տեղակալ, արտակարգ իրավիճակների ոլորտի պատասխանատու: Նշենք, որ Ներքին գործերի նախարարության հաստատված կառուցվածքի համաձայն՝ նախարարը պետք է ունենա չորս տեղակալ, եւ այդ հաստիքներն արդեն զբաղեցված են: Նրանք են Արամ Հովհաննիսյանը, Արփինե Սարգսյանը, Դավիթ Համբարյանը եւ Կամո […]
Մեր ունեցած տեղեկություններով, ԿԳՄՍ նորանշանակ նախարար Ժաննա Անդրեասյանը փորձում է համակարգը «իրենով անել», որ հանկարծ որևէ մեկը իր թրի տակից «չպլստա»: Մեր աղբյուրների փոխանցմամբ, նա մարզերում լուրջ կադրային ջարդ է սկսել Մասնավորաբար, մեզ հայտնի է դարձել, որ մոտ մեկ ամիս է՝ նախարարություն են հրավիրվում ՀՀ մարզպետարանների կրթության վարչությունների պետերը, չնայած այն հանգամանքին, որ վերջիններս նախարարի […]
Կառավարական կաբինետում շուրջ մեկ ամիս պաշտոնավարող փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանն այս ժամանակահատվածում պաշտոնանկությունների շքերթ է իրականացրել: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ Խաչատրյանը պաշտոնի նշանակվելուց տասն օր անց՝ դեկտեմբերի 28-ին, սկսել է ազատման դիմումներ ստորագրել: Նախորդ տարվա ավարտին՝ երկու, իսկ արդեն 2023-ի հունվարի 3-ից մինչ օրս փոխվարչապետի գրասենյակում չորս ազատում է եղել: Ինչ վերաբերում է նշանակումներին, ապա դրանք […]
Թե՛ հայաստանյան, թե՛ արցախյան բոլոր այն ուժերը, որոնք փորձում են ազգապահպան գործունեությամբ զբաղվել, պահպանել Արցախը, պետք է ընդհանրապես հույս չդնեն նաև Հայաստանի ղեկավարության վրա, որովհետև ՀՀ ղեկավարության վեկտորները համընկնում են բացառապես Ադրբեջանի քաղաքական ղեկավարության վեկտորների հետ: «Փաստի» հետ զրույցում նման կարծիք է հայտնել քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը: «Երբ անձը հակադրվում է ՀՀ իշխանությունների վերոնշյալ քաղաքական կուրսին, […]
Լրագրողներին վարձկանների հետ համեմատելու իր անպարկեշտ հայտարարությամբ հայտնի ՀՀ արդարադատության նախկին նախարար Կարեն Անդրեասյանը հիմա էլ Բարձրագույն դատական խորհրդի նախագահի կարգավիճակում է փորձում պայքարել լրագրողների դեմ: Բանն այն է, որ երեկ առավոտյան ԲԴԽ լրատվական ծառայության կողմից հաղորդագրություն տարածվեց այն մասին, որ լինելու է դատավորների ընդհանուր ժողով: Շատ լրագրողներ, այդ թվում՝ «Ժողովուրդ» օրաթերթի ներկայացուցիչը, գնացին՝ լուսաբանելու […]
«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը – Պարո՛ն Աբրահամյան, Լաչինի միջանցքը մեկ ամսից ավելի է՝ շարունակում է փակ մնալ ադրբեջանցիների պատճառով, այս ընթացքում այդ խնդիրը կարգավորելու ուղղությամբ Հայաստանի ու Արցախի իշխանությունների կատարած աշխատանքներն ինչպե՞ս եք գնահատում: – Կոնկրետ Արցախի իշխանությունների հնարավորությունները բավականին սահմանափակ են: Այս տարիների ընթացքում հայկական շահերի առաջմղումը […]
Արցախի Հանրապետության պետական նախարար, Օպերատիվ շտաբի պետ Ռուբեն Վարդանյանի (Ruben Vardanyan) ղեկավարությամբ այսօր տեղի է ունեցել շտաբի հերթական նիստը: Պետնախարար Ռուբեն Վարդանյանը, ներկայացնելով ընթացիկ իրավիճակը, նշել է, որ շրջափակումը նոր մարտահրավերներ է առաջ բերում: «Շրջափակումը փոխում է տնտեսությունն ու պետության առաջնահերթությունները: Պետությունն արդեն ստիպված է արձագանքել շրջափակման հետևանքով տնտեսական և սոցիալական ոլորտներում առաջացող խնդիրներին՝ վերանայելով […]
Արցախցիները չպետք է թույլ տան որևէ քայլ, որը կարող է խաթարել միասնականությունը, Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյանը: Նա ասաց, թե առաջնային մանդատ ունեցող բոլոր անձինք Արցախում պետք է տեր կանգնեն իրենց լեգիտիմությանը, որովհետև լեգիտիմության շուրջ պետք է ձևավորվի միասնական մթնոլորտ: Խոսելով Արցախի պետական նախարար Ռուբեն Վարդանյանի հնարավոր հրաժարականի մասին՝ […]




























