11 Հունվարի, Կիրակի, 2026
KFC

Իր ընտանիքին պատկանող թերթով փորձում է հերքել Սարգսյանին. «Ժողովուրդ»

Սերժ Սարգսյանի մարտի 7-ի վերջին հարցազրույցից հետո «Հայկական ժամանակ»-ը հրապարակեց ծավալուն հոդված՝ փորձելով հերքել վերջինիս հայտարարությունները:

Բոլորին է հայտնի, որ «Հայկական ժամանակ» օրաթերթը պատկանում է Նիկոլ Փաշինյանի ընտանիքին: Հետաքրքիր է, որ հոդվածում խոսվում է (եւ, առհասարակ, Նիկոլ Փաշինյանը եւս խոսում է) Սերժ Սարգսյանի կողմից ձախողված բանակցային գործընթացի մասին այն դեպքում, երբ 2020 թվականին Կապանում Փաշինյանը հունվարյան ասուլիսում հայտարարեց, թե ցանկացած պահի կարող են վերադառնալ այդ ժառանգությանը, այն է՝ Արցախի միջանկյալ կարգավիճակ, Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի միջազգային երաշխիքներ, Քելբաջարի եւ Լաչինի հայապատկանություն եւ այլն, եւ այլն:

Արցախի մասին վարչապետի իրարամերժ եւ չիրականացված խոստումները բազմաթիվ են: 2016-ի սեպտեմբերի 10-ին նա հայտարարում էր. «Քանի դեռ պաշտոնական Բաքուն հայտարարում է, թե Ստեփանակերտի վրա ադրբեջանական դրոշ պետք է ծածանվի, հայկական քաղաքական բառապաշարից փոխզիջում բառը պետք է արմատախիլ անել»: Այս հայտարարությունից հետո՝ 2022-ի ապրիլի 13-ին, ԱԺ ամբիոնից Փաշինյանը հայտարարում է ոչ միայն փոխզիջումների, այլեւ Արցախյան հարցի նշաձողն իջեցնելու մասին: Այժմ այդպիսի հայտարարությունները կրկին առկա են»:

KFC

Արխիվ

Հունվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ