01 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2025
KFC

ԼՐԱՀՈՍ

Փողոց փակելու նուրբ արվեստը․ Գյումրիի հրապարակից՝ մինչեւ Լաչին. 168 Ժամ

Հայաստանի իշխանություններն ադրբեջանցի «բնապահպանների» կողմից Լաչինի միջանցքի փակումից միայն երկու օր անց ձայն հանեցին։ Մինչ այդ նրանք լուռ էին, բացառությամբ սովորական ու առանձնահատուկ հանձնարարություններով ինչ-որ դեսպանների, որոնք մեկ-երկու նախադասություն էին թվիթում Ադրբեջանի կողմից Արցախում հումանիտար աղետի սպառնալիք ստեղծելու մասին։ Իշխանության մյուս ներկայացուցիչները, ըստ ամենայնի, մեկ հրահանգով, սկսեցին խոսել գրեթե այն ժամանակ, երբ աշխարհի տարբեր երկրներ […]

Փաշինյանը քանի օր է՝ «լռության ուխտ» է հայտարարել. Փաստ

Սեպտեմբերի վերջին Նիկոլ Փաշինյանն ասել էր. «Մենք կարծում ենք, որ Հայաստանը և Ադրբեջանը կարող են փոխադարձաբար ճանաչել միմյանց տարածքային ամբողջականությունը, իսկ Ղարաբաղի քննարկման հիմնական շահառուն պետք է լինի Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը՝ իր ընտրված ներկայացուցիչների միջոցով»: Թե՛ քաղաքական ուժերը, թե՛ փորձագիտական հանրույթը սա որակեցին որպես հաստատում այն բանի, որ Փաշինյանի պատկերացրած խաղաղության պայմանագրով Արցախը լինելու է […]

Իրավապահները զբաղվում են Անահիտ Ավանեսյանի գործով. Ժողովուրդ

Օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ իրավապահները զբաղվում են ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի դեմ ներկայացված հանցագործության մասին հաղորդման դիմումով: Թերթին հասած տեղեկությունների համաձայն՝ իրավապահների ձեռքում կան տվյալներ, որ Ավանեսյանի ընտանիքի հետ կապված «Արմֆարմացիա» ընկերությունը գնումների գործընթացում ուշագրավ ակտիվություն է ցուցաբերել, ինչը շահերի բախում է: Թե ինչ հետեւանքներ կունենա այս քրգործը Անահիտ Ավանեսյանի գործունեության վրա, դժվար է ասել. ամեն […]

Հակառակորդը կրակ է բացել հայկական դիրքերի ուղղությամբ

Պաշտպանության նախաարությունից հայտնում են, որ դեկտեմբերի 15-ին՝ ժամը 01:10-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ են բացել Նորաբակի և Սրաշենի ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ: Հայկական կողմը կորուստներ չունի:

Հայաստանը դիմել է ՄԻԵԴ՝ պահանջելով կիրառել միջանկյալ միջոցներ Ադրբեջանի նկատմամբ և պարտավորեցնել Ադրբեջանին՝ ապաշրջափակել Լաչինի միջանցքը

Այսօր Հայաստանը Արդարադատության միջազգային դատարանի կանոնակարգին համապատասխան նամակով տեղեկացրել է վերջին երկու օրերին Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի շրջափակման և դրա հետևանքով Արցախի բնակիչների իրավունքների խախտման մասին, տեղեկացնում են Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցչի գրասենյակից։ «Միաժամանակ, Հայաստանը դիմել է Մարդու իրավունքների եվրոպական դատարան՝պահանջելով կիրառել միջանկյալ միջոցներ Ադրբեջանի նկատմամբ և պարտավորեցնել վերջինիս ապաշրջափակել Լաչինի միջանցքը: Միջազգային դատարանների […]

Ժողովուրդ, որպեսզի աշխարհը մեզ հետ հաշվի նստի, պիտի ցույց տանք՝ ազգ ենք, թասիբ ունենք. Շարմազանով

«Բողոքի ակցիայի նպատակը մի քանիսն է, բայց ամենակարևորն այն է, որ մենք այս  կապիտուլյանտ ուրացողների նման Եռաբլուրը չենք ուրացել: Մենք Վազգենի, Մոնթեի, Դուշման Վարդանի ժառանգներն ենք: Մենք անկախ ու ինքնիշխան Հայաստանի, հայկական ու անկախ Արցախի, Աշոտ Նավասարդյանի, Անդրանիկ Մարգարյանի ժառանգներն ենք,- Կառավարության մոտ բողոքի ակցիայի ժամանակ ասաց ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը, ապա հավելեց,- Ինչքան […]

Ցույց ենք անում, որովհետև ձե՛ր պատճառով է այս ամենը եղել․ Նարեկ Սամսոնյանը՝ իշխանական խմբակցության պատգամավորներին

Հանրապետության հրապարակում, կառավարության շենքի դիմաց մեկնարկել է Հայաստանի Հանրապետական կուսակցության կոչով սկսված հանրահավաքը՝ հաջակցություն Արցախի։ Հանրահավաքի սկզբում «Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ նախագահ Նարեկ Սամսոնյանը հայտարարեց՝ Հայաստանի իշխանության ղեկին հայտնված խմբակի պատճառով է, որ Հայաստանն ու Արցախն այսօր այս վիճակում են։ «Արդեն 3 օր է՝ Արցախում հումանիտար բլոկադա է։ Մարդիկ, որոնք պետք է զբաղված լինեին այս ամենը […]

«Երբ դուք հանկարծ մեր ժամանակն ունենաք, մենք կարող ենք այլևս չլինել այստեղ»․ Արմեն Աշոտյանը հայտարարեց՝ պաշտոնական Մոսկվան պիտի կայացնի քաղաքական որոշում

Ես չեմ ամաչում շնորհակալություն հայտնել ռուս խաղաղապահներին, Հանրապետության հրապարակում ընթացող հանրահավաքի ժամանակ հայտարարեց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը՝ անդրադառնալով Արցախում ռուսական խաղաղապահ առաքելության գործունեությանը։ Միևնույն ժամանակ Արմեն Աշոտյանն անդրադարձավ նաև Ռուսաստանի Դաշնությունից և Արցախում տեղակայված ռուսական խաղաղապահ զորակազմից ակնկալիքներին՝ նշելով ավելի կտրուկ գործողությունների անցնելու անհրաժեշտությունը։ «Ես գիտեմ, որ ավելի կտրուկ գործողությունների կարիք կա և այդ գործողությունների […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Դեկտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031    
ՆոյեմբերիՀունվարի

Ամենաընթերցված