Խոստովանելով թուլությունդ
Խոստովանելով սեփական թուլությունը` մարդն ավելի ուժեղ է դառնում: Օնորե դը Բալզակ
Խոստովանելով սեփական թուլությունը` մարդն ավելի ուժեղ է դառնում: Օնորե դը Բալզակ
ՀՀ կառավարության որոշմամբ պահուuտային ֆոնդից գումար է հատկացվել գյուղատնտեսության նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեին՝ Սյունիքի մարզի Մեղրու տարածաշրջանում օգտագործվող ոռոգման ջրի դիմաց գանձվող վարձավճարների նկատմամբ 2015թ.-ի համար 50 տոկոս զեղչ կիրառելու նպատակով: Որոշումը կնպաստի Մեղրու տարածաշրջանի ազգաբնակչության կողմից հողատարածքների մշակման և այդ տարածաշրջանում բնակչության ապրելակերպի բարելավմանը: Այս մասին հայտնում է կառավարության լրատվական ծառայությունը:
Երևանում առաջին անգամ կանցկացվի վազքի միջազգային կիսամարաթոն՝ Երևանի կիսամարաթոնը։ Երևանյան առաջին կիսամարաթոնի կազմակերպական հարցերը, նպատակն ու կանոններն են մանրամասնել նախաձեռնողներն ու կազմակերպիչները՝ Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի զարգացման և ներդրումային ծրագրերի վարչության պետ Արմեն Հարությունյանը, «Վերադարձ Հայաստան» հիմնադրամի գործադիր տնօրեն Վարդան Մարաշլյանը, «Երևանի Կիսամարաթոն» ծրագրի ղեկավար Անահիտ Ադամյան։ Այս մասին հայտնում է քաղաքապետարանի լրատվական ծառայությունը: «Երևանի Կիսամարաթոնը […]
Սոցիալական պաշտպանության հաստատություններում տրամադրվող խնամքի և սոցիալական ծառայությունների որակի բարձրացման նպատակով ՀՀ կառավարությունը հաստատել է Խնամքի տրամադրման կարգը և պայմանները սահմանելու, տարեց և (կամ) հաշմանդամություն ունեցող անձանց խնամքի տրամադրումը մերժելու հիմք հանդիսացող հիվանդությունների ցանկը և ուժը կորցրած է ճանաչել մի շարք որոշումներ: Ըստ այդմ, մեկ միասնական իրավական ակտում կանոնակարգվել է և տարեցների ու հաշմանդամություն ունեցող […]
Իսրայելի նախկին նախագահ, 92-ամյա Շիմոն Պերեսը Կիեւում ելույթ է ունեցել, եւ նրա խոսքերը ցնցել են բոլորին: Նախագահի ելույթից մեջբերումներ է արել “Новое время” հանդեսը: «Մենք երազում էինք մեր հողի մասին, բայց հողը, որ ստացանք, երազանք չէր: Դա մի փոքրիկ կտոր էր: Այդ հողը մեր հանդեպ այնքան էլ լավ վերաբերմունք չուներ, ընտրություն էր պետք անել միջատների […]
ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի նախաքննությամբ հիմնավորվել է, որ ՀՀ ոստիկանության Տավուշի մարզային վարչության Իջևանի բաժնի պետ Արթուր Եգանյանը և նույն բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի պետ Արմեն Այդինյանը, անձնական շահագրգռվածությունից ելնելով, իրենց պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով, չեն կատարել իրենց ծառայողական պարտականությունները, իսկ Ա. Այդինյանը կատարել է նաև պաշտոնեական կեղծիք: Այս մասին […]
Կառավարությունը հաստատել է ՀՀ հակակոռուպցիոն ռազմավարությունը և դրա իրականացման 2015-2018 թթ. միջոցառումների ծրագիրը: Սահմանվել է, որ պետական կառավարման մարմինները յուրաքանչյուր տարվա կառավարության գործունեության միջոցառումների ծրագրի նախագծի մշակման ժամանակ հիմք ընդունեն նաև հակակոռուպցիոն ռազմավարության և դրա իրականացման միջոցառումների ծրագրում սահմանված տվյալ տարվա միջոցառումները: Ֆինանսների նախարարին հանձնարարվել է համապատասխան պետական մարմինների հետ համատեղ յուրաքանչյուր տարվա պետբյուջեի պլանավորման […]
Պերմի 20-ամյա բնակչուհին մեղադրվում է հարազատ որդուն սպանելու փորձ կատարելու մեջ: Ոստիկանության տվյալներով, կինը մեկ տարեկան որդուն ցած է նետել հինգերորդ հարկում գտնվող իրենց բնակարանի պատուհանից, հայտնում է ntv.ru-ն: Երեխան ծանր վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Առայժմ հայտնի չէ, թե ինչն է եղել նման անմարդկային քայլի պատճառը:
ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչությունում հարուցվել են քրեական գործեր՝ ադրբեջանական մարտական դիրքերից 2015թ. սեպտեմբերի 24-ին Հայաստանի սահմանամերձ գյուղերի 3 բնակչի սպանության, 4-ի նկատմամբ սպանության փորձ կատարելու, գույքի դիտավորյալ ոչնչացման դեպքերի առթիվ։ 7 տուժածներից 5-ը կանայք են, որոնցից 3-ն սպանվել են։ Այս մասին հայտնում է քննչական կամիտեի լրատվական ծառայությունը: 2015 թվականի սեպտեմբերի 24-ին՝ ժամը […]
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը քաղաքապետարանում հյուրընկալել է ՀՀ Նախագահի մրցանակի համար «Լավագույն մարզական ընտանիք 2015» ամենամյա մրցույթի հանրապետական փուլին մասնակցած և հաղթողի գավաթը նվաճած Երևանի թիմի ընտանիքներին: Ողջունելով հյուրերին` Տարոն Մարգարյանը նախ շնորհակալություն է հայտնել համարձակ մասնակցության, փայլուն հաղթանակի և մրցույթում Երևանը լավագույնս ներկայացնելու համար և ընդգծել, որ քաղաքապետարանի նպատակն է բնակչության շրջանում ամրապնդել ֆիզիկական […]
























