09 Օգոստոսի, Saturday, 2025
KFC

ԼՐԱՀՈՍ

Դումանյանի համար Թամանյանի գլուխգործոցի վրա բացված 6000 անցքերը անլուրջ թեմա է

«Իսկապես, ողբերգություն է, երբ երկրիդ մշակութային քաղաքականության և մշակութային ժառանգության պահպանման թիվ մեկ պատասխանատուն չի գիտակցում, չի հասկանում, չի ընկալում /անգամ, եթե ձևացնում է, թե չի հասկանում/ հանրապետական նշանակության հուշարձանի նկատմամբ կատարված վանդալությունը։ Իր՝ նախարար Դումանյանի համար, Թամանյանի գլուխգործոցի վրա բացված 6000 անցքերը անլուրջ թեմա է։ «Եկեք ավելի բովանդակային և լուրջ հարցեր տվեք», հորդորում է լրագրողներին ԿԳՄՍ նախարարը։ Իհարկե, […]

Ոստիկանները բաժանմունքում դաժան ծեծի են ենթարկել առողջական խնդիրներ ունեցող նկարիչ քանդակագործին

Ոստիկանները բաժանմունքում դաժան ծեծի են ենթարկել առողջական խնդիրներ ունեցող նկարիչ և քանդակագործ Էդուարդ Վանեսքեհյանին, ապա մի քանի օր անց կալանավորել նրան: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ահազանգեց նրա պաշտպան Էդուարդ Հովհաննիսյանը: Նա պատմեց, որ արվեստագետի տան հարեւանությամբ գիշերային ակումբ է բացվել եւ այդ օրը տուն վերադառնալիս տեսել են, որ հարեւաններն ահազանգել էին ոստիկանություն եւ պարեկներ ու […]

«Ներկաների զուսպ արցունքները խլացան զուռնա դհոլի հնչյունների տակ»

Վարչապետի տիկին Աննա Հակոբյանը մասնակցել է 44-օրյա պատերազմում զոհված ժամկետային զինծառայող Նորայր Վարդանյանի նորածին քրոջ եւ եղբոր մկրտության արարողությանը: Այս  առնչությամբ նա գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում եւ լուսանկարներ հրապարակել: «Փոքրիկները Դավիթն ու Տաթեւն են, 44-օրյա պատերազմում անմահացած, ժամկետային զինծառայող Նորայր Վարդանյանի քույրիկն ու եղբայրը։ Նրանք 41 օրական են եւ այսօր մկրտվեցին։ Հարազատները նրանց ծնունդն […]

17,5 մլն դրամ է տրամադրվել կառավարության աշխատակազմի շենքի ջեռուցման համակարգի նորոգմանը, որ Նիկոլ Փաշինյանն ու Արայիկ Հարությունյանը, Բագրատ Բադալյանն ու հատկապես Տարոն Չախոյանը ձմռանը հանկարծ չմրսեն. Հրապարակ

Ավելի վաղ թերթը գրել էր, որ վարչապետի աշխատակազմի վարչական շենքի կապիտալ վերանորոգում է ընթանում: Մինչ դրսից այդ շենքի վրա անցքեր են բացում, ներսում շքեղ նորոգում է գնում՝ մոտ 16 մլն դրամանոց վերելակ, թանկարժեք գորգեր, մարմարյա սալիկներ, որ ավելի հարմարավետ ու թանկ միջավայրում աշխատեն Արայիկ Հարությունյանն ու Նիկոլ Փաշինյանը։ Բացի այդ՝ եւս 17,5 մլն դրամ է տրամադրվել […]

Պադավադապետության դեմ պայքարողը. Նիկոլ Փաշինյանը խաբել է. մաս 151. Ժողովուրդ

Մենք զարմանալի պետություն ենք ընդհանրապես. Երեւանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետին ծառայողական մեքենա ենք տալիս, ասում ենք՝ գնա գործի, արի տուն, մինչդեռ իր գործը մեր բոլորի, ժողովրդի համար գործից տուն գնալու պայման ապահովելն է: Էդ մարդու աշխատանքը երթուղայինի մեջ է, մի հատ բացատրեք՝ ինչի ենք իրեն ծառայողական մեքենա տալիս». սա հատված է ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանի […]

Ադրբեջանի ԶՈւ-ն կրակ է բացել Ներքին Հանդի ուղղությամբ. հայկական կողմը կորուստներ չունի

Դեկտեմբերի 8-ին՝ ժամը 20:20-ի սահմանում, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ են բացել Ներքին Հանդի ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ: Այս մասին հայտնում են ՀՀ Պաշտպանության նախարարությունից: Հայկական կողմը կորուստներ չունի: Ժամը 23:00-ի դրությամբ իրադրությունն առաջնագծում հարաբերականորեն կայուն է:  

Զբոսաշրջային կենտրոնից մինչև առաջնագիծ մեկ քայլ է՝ Ջերմուկը վկա. Տիգրան Աբրահամյան

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.   «Զբոսաշրջային կենտրոնից մինչև առաջնագիծ մեկ քայլ է՝  Ջերմուկը վկա։   Միակ հուսադրող բանն առաջնագծին պինդ կանգնած զինծառայողներն են, ովքեր ճակատագրի ու իրավիճակի ծանր հարվածներից հետո շարունակում են պինդ կանգնել սահմանին։   Մեծ բացահայտում չեմ անի, եթե նշեմ, որ հայի տեսակն իր բոլոր […]

Չկա «հայկական խաչմերուկ», դա պանթուրքիզմի միջանցք է. Շարմազանով

ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է.   «Չկա «հայկական խաչմերուկ», դա պանթուրքիզմի միջանցք է։ Հերիք է խաբեք։   Տարածքների ու ճանապարհների ապաշրջափակում կոչվածը որեւէ հայանպաստ տարր չունի։ Այն տնտեսական լուրջ արդյունավետություն չի կարող ունենալ։ Այն զուտ թուրքական օրակարգ է։ Հետեւաբար ՝ պարզ է, թե ով կամ ովքեր են Հայաստանում սպասարկում թուրքական […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի