19 Սեպտեմբերի, Ուրբաթ, 2025
KFC

ԼՐԱՀՈՍ

ԱՄՆ-ը մտահոգված է շփման գծում լարվածության աճով. Ադրբեջանում ԱՄՆ-ի դեսպան

Ադրբեջանում ԱՄՆ-ի դեպան Ռոբերտ Սեկուտան այսօր հանդիպել է լրագրողներին, որի ժամանակ հայտարարել է, որ ԱՄՆ-ը մտահոգված է շփման գծում լարվածության աճով, հայտնում է ադրբեջանական ԱՊԱ-ն: Նա հայտարարել է, որ ԱՄՆ-ը ղարաբաղյան հակամարտությունը «սառեցված» չի համարում: «Եթե մարդիկ են մահանում, հակամարտությունը չի կարող համարվել «սառեցված»: Մենք կողմերի հետ աշխատում ենք հակամարտության խաղաղ լուծման համար: Բոլոր կողմերը […]

Հզոր հարված դոլարին

Չինաստանի Կենտրոնական բանկը երեկ յուաններով առաջին արտասահմանյան դրամական փոխանցումն է կատարել միջազգային վճարումների China International Payment System (CIPS) նոր ազգային համակարգով: Նոր միջազգային վճարային համակարգը շուկայի օտարերկրյա մասնակիցներին թույլ կտա Չինաստանի գործընկերների հետ իրենց վճարումները կատարել անմիջապես յուանով: CIPS-ի նպատակն է համաշխարհային շուկայում բարձրացնել յուանի դերը և ընդլայնել արժույթի միջազգային օգտագործման ծավալները, մասնավորապես ԱՄՆ-ում և […]

Լույս չի լինի

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հոկտեմբերի 9-ին`պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն. Երևան քաղաքի` «Հարավ» մասնաճյուղ` 10:00-17:00 Բրյուսովի փ. 21, Ամիրյան փ. 8 շենքերը և հարակից հանրային բաժանորդները, 11:00-15:00 Պուշկինի փ. 42, 44, 46, 48 շենքերը և հարակից հանրային բաժանորդները,Նուբարաշեն Ա թաղ. 13 փ. 2-20; 15փ. […]

Զուրաբյանը հերքում է ինքն իրեն

ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանն հայտարարեց, որ Սահմանասրական փոփոխությունների կողմնակիցները շատ քիչ են, չկա կոնսոլիդացիա, ապա նշեց, որ ՀԱԿ-ը միակ խմբակցությունն է, որը դեմ է քվեարկել: Henaran.am-ը հակադարձեց, որ խմբակցության անդամ Լյուդմիլա Սարգսյանը «կողմ է» քվեարկել, ինչին ի պատասխան Զուրաբյանը հերքեց ինքն իրեն՝ նշելով, թե ինքն ասել է, ոչ թե քվեարկության, […]

Ցրտահարություն է սպասվում

Օդերևութաբանները արդեն կանխատեսել էին նորմայից խոնավ հոկտեմբեր: Սակայն հանրապետության մի շարք տարածքներում  արձանագրվել է նորմայից ցածր ջերմաստիճան: «Հոկտեմբերի առաջին տասնօրյակում ունեցանք մի փոքր արտառոց երևույթներ՝ հոկտեմբերի մեկից մինչ օրս հանրապետության տարածքը գտնվում է ցիկլոնի ազդեցության ներքո ու հանարապետության ողջ տարածքում դիտվել են անձրևներ, որոնք ուղեկցվել են ամպրոպով, սովորաբար ինչը բնորոշ չէ հոկտեմբերին՝ սա բնորոշ է […]

Մուրաբան ՕԵԿ-ի հետ կապ չունի՞

ԱԺ խմբակցությունների ճեպազրույցի ժամանակ ՕԵԿ խմբակցության ղեկավար Մհեր Շահգելդյանը վրդովվեց լրագրողի հարցից` արդյոք «Հայկական վերածնունդ» քաղաքական միավորումը ստեղծվել է, որպեսզի ՕԵԿ-ը մաքրեն մուրաբա բաժանողի պիտակից: Հիշեցնենք, խորհրդարանական քարոզարշավի ընթացքում մամուլում խոսվեց, որ ՕԵԿ ղեկավարությունն իր համակիրներին և կուսակցականներին մուրաբա է բաժանում : Մհեր Շահգելդյանը վստահեցրեց, որ ՕԵԿ-ը մուրաբայի հետ չի ասոցացվում, իսկ մուրաբան էլ ՕԵԿ-ի հետ, […]

«Հայաստանը պատերազմող երկիր է և պետք է ունենա սեփական ավիացիա»

Հանրային խորհրդի ֆինանսատնտեսական և բյուջետային հարցերի հանձնաժողովի նախագահ Վազգեն Սաֆարյանը կարծում է, որ ազգային ավիափոխադրողի անհրաժեշտությունը միշտ էլ կարևոր է համարվել և հանրային խորհուրդը այս առնչությամբ առաջարկություններ է արել. «Մենք բավականին շատ քննարկումներ ենք ունեցել, ինչպես  նաև «Արմավիա»-ի պահպանման ու առողջացման ուղղությամբ: Մտածել ենք` արդյոք Հայաստանը պետք է դառնա «բաց երկնքի» քաղաքականություն իրականացնող երկիր, թե ո՛չ: Մեր գնահատմամբ` այդ […]

Քոչարյանի Հայաստանն ու «Դաշնակցությունը»

ՀՅԴ խմբակցության ղեկավար Աղվան Վարդանյանը ՀՀ երկրորդ նախագահին նախընտրեց չդասել իր իսկ սահմանած դասակարգումների մեջ: Հիշեցնենք, Աղվան Վարդանյանն ավելի վաղ Սահմանադրական փոփոխությունների դեմ արտահայտվողներին բաժանել էր երեք խմբի՝ առաջին խմբում մարդիկ են, ովքեր չեն կարդացել Սահմանադրությունը, երկրորդում՝ մարդիկ, ովքեր կարդացել, բայց չեն հասկացել, երրորդ խմբին պատկանում են մարդիկ, ովքեր թե՛ կարդացել են, թե՛ հասկացել, բայց […]

Առաջին խաղակեսում Հայաստանի հավաքականը խնդիրներ էր ստեղծում, բայց

Նախօրեին ֆուտբոլի Հայաստանի ազգային թիմը  Ֆրանսիայի հավաքականի հետ ընկերական խաղում զիջեց 4-0 հաշվով: Խաղից հետո լրագրողների հետ տեղի ունեցած հանդիպմանը Ֆրանսիայի ֆուտբոլի ազգային թիմի գլխավոր մարզիչ Դիդյե Դեշամը հայտարարել է, որ իր թիմը կարող էր ավելի շատ գոլեր խփել: «Հանդիպման առաջին խաղակեսում Հայաստանի հավաքականը խնդիրներ էր ստեղծում մեզ համար: Մենք շատ էինք կորցնում գնդակը: Բայց […]

Դաշնակցությունը կկազմակերպի «այո»-ի քարոզչությունը

ՀՅԴ-ն ամեն ինչ կանի, որպեսզի նոր Սահմանադրության հանրաքվեն անցնի ազատ, արդար թափանցիկ պայմաններում: Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասաց ՀՅԴ խմբակցության ղեկավար Աղվան Վարդանյանը: Նրա խոսքով՝ ՀՅԴ-ն կողմանակից է, որպեսզի քարոզարշավը լինի երկու կողմերի համար հավասար հնարավորությունների մրցապայքար: «Մեզ համար շատ կարևոր է, որպեսզի հանրաքվեն անցկացվի առավելագույն ազատ արդար և թափանցիկ: Համոզված եմ, որ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի