«Ի՞նչ եք ուզում էդ մարդուց». Սահմանադրական հստակություն
Սյունիքի մարզի Քարահունջ համայնքի ղեկավար Լուսինե Ավետյանի խոսքով` Սահմանադրական բարեփոխումների հանրաքվեին գյուղում «շատ հստակ են վերաբերվում»: «Մարդիկ կկողմնորոշվեն ու կքվեարկեն: Այս հարցի շուրջ առանձնապես խոսելու բան չկա»,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց գյուղապետը: Հարցրեցինք` արդյո՞ք ճնշումներ եղել են մարզպետի կողմից, քանի որ ընդդիմությունը ահազանգում է, թե մարզպետներն իրենց պաշտոնական դիրքը չարաշահում են, քանի որ «վերեևից հրահանգ ունեն` որոշակի թվով այո ապահովել»:
«Ո՞վ ասեց` մարզպետը դեռ գյուղ չի եկել, ոչ մի ճնշում չի եղել: Էդ ահազանգ տվողը ո՞վ ա` չգիտեմ: Վերջիվերջո, ի՞նչ եք ուզում էդ մարդուց,-ասաց:
-Գյուղապետը կո՞ղմ է Սահմանադրական բարեփոխումներին, թե՞ ոչ. «Դեռ չեմ որոշել, մինչև օրը գա կորոշեմ»,-ասաց:
Մեր դիտարկմանը, թե ընդդիմադիր պատգամավորները հավաստում են, որ գյուղերում «այո» ասողներ չկան՝ Ավետյանը արձագանքեց. «Ես ասում եմ ՝ «այո» ու իմ նման մտածողներ էլի կան»: Հիշեցնենք, ՀԱԿ պատգամավոր Արամ Մանուկյանը հայտարարել է, թե իր քարոզչական մարզային այցելությունների ժամանակ ««այո» ասողի չի հանդիպել»: