Հայաստանից Արցախ գնացող քաղաքացիները գիշերել են Գորիսում, այդ թվում կանայք ու երեխաներ

Արցախի ներքին գործերի ոստիկանությունից հայտնում են, որ Ստեփանակերտ-Գորիս միջպետական մայրուղին երկկողմանի փակ է։ «Ադրբեջանական հերթական սադրանքի հետևանքով մեկ օր շարունակ փաստացի շրջափակման մեջ է Արցախի Հանրապետությունը և ոտնահարված են հազարավոր քաղաքացիների իրավունքները։ Ստեղծված իրավիճակով պայմանավորված, Հայաստանից Արցախ եկող քաղաքացիները գիշերել են Գորիսում, մի մասը`այդ թվում կանայք ու երեխաներ, Շուշիի շրջանի Լիսագոր համայնքում։ Հիշեցնենք, որ դեկտեմբերի […]