15 Նոյեմբերի, Saturday, 2025
KFC

ԼՐԱՀՈՍ

Սեքսուալ հումորը թանկ նստեց պաշտպանության նախարարի վրա

Սերբիայի պաշտպանության նախարար Բրատիսլավ Գաշիչը պաշտոնանկ է արվել՝ լրագրողուհու հետ ոչ պատշաճ կատակ անելու համար։ Միջադեպը տեղի է ունեցել նախարարի մամուլի ասուլիսի ժամանակ։ Տեղի В92 հեռուստաընկերության լրագրողուհին, փորձելով օպերատորներին չխանգարել, ծնկի է իջել։ Նախարարն էլ կատակել է՝ ասելով, որ իրեն դուր են գալիս լրագրողուհիները, ովքեր «այդքան հեշտ ծնկի են գալիս»։ Սերբիայի վարչապետը հայտարարել է, որ […]

Քոչարյանը զգուշացնում է

Ներկայացնում ենք 2rd.am կայքին երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանի հարցազրույցը:  2rd.am -Պարոն Սողոմոնյան, ինչպես հայտնի է, սահմանադրական փոփոխությունների անցած հանրաքվեի ընթացքում արձանագրվեցին բազմաթիվ կոպիտ խախտումներ, այդ թվում՝ քվեաթերթիկների լցոնումներ, ընտրակաշառքի համատարած բաժանում, մասսայական «կարուսելներ», անվերահսկելի քվեարկություն լրացուցիչ ցուցակներով և այլն։ Ի՞նչ եք կարծում, այդ ամենը ի՞նչ հետևանքներ կունենա ներքաղաքական իրավիճակի և ընդհանուր առմամբ` մեր երկրի […]

Ամիրյանը մանրամասնում է` ինչու հրաժարական տվեց

Հանրային ռադիոյի արդեն նախկին տնօրեն, հեռուստա և ռադիոհաղորդավոր Արմեն Ամիրյանը Facebook-ի իր անձնական էջում գրառում է կատարել, որտեղ մասնավորապես ասվում է. «Սիրելի հայրենակիցներ , Հանրային ռադիոյի սիրելի ունկնդիրներ, աշխատակիցներ, Երեկ աշխատանքից ազատվելու իմ դիմումի առթիվ տարատեսակ մեկնաբանություններ սկսվեցին, որոնցից որևէ մեկն իրականության հետ որևէ աղերս չունի: Հանրային ռադիոյի աշխատակիցներին ուղղված իմ շնորհակալական խոսքում շատ հստակ […]

Զինված հարձակում «ՊրոԿրեդիտԲանկ»-ի վրա

Դեկտեմբերի 6-ին, ժամը 15:16-ին ահազանգ է ստացվել, որ զինված հարձակում է տեղի ունեցել «ՊրոԿրեդիտԲանկ» ՓԲԸ-ի մասնաճյուղերից մեկի վրա:Պարզվել է, որ անհայտ անձը մուտք է գործել բանկ, ատրճանակի սպառնալիքով բանկից հափշտակել առանձնապես խոշոր չափերի գումար և դիմել փախուստի: Նախնական տվյալներով հափշտակվել է 1. 300 000 դրամ  և 16 000 ԱՄՆ դոլար գումար: Կատարվում է նախաքննություն:

Մահվան ելքով վրաերթ` Վանաձորում

Դեկտեմբերի 8-ին ոստիկանության Բազումի բաժնում հաղորդում է ստացվել, որ ժամը 7.50-ին «ՎԱԶ-21063» մակնիշի ավտոմեքենան Վանաձորի Թումանյան փողոցի թիվ 8 հասցեի մոտ վրաերթի է ենթարկել 1950 թ. ծնված Վոլոդյա Կարապետյանին, ով մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ մահացել է: Այս մասին հայտնում է ոստիկանության լրատվական ծառայությունը: Վարորդը ներկայացվել է ՀՀ ՔԿ Լոռու մարզի քննչական վարչություն: Կատարվում […]

«Բա, այստեղ ո՞նց են ասում՝ անջատեք խոսափողը». Զարուհին Լուիզային ԱԺ է բերել/վիդեո/

Որքան շատ է իշխանությունը նյարդայնանում Զարուհի Փոստանջյանի անկանխատեսելի պահվածքից, այնքան նա անկանխատեսելի է դառնում: Այս անգամ ԱԺ քառօրյայի հերթական նիստի օրը  «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը իր հետ աշխատանքի էր  բերել դստերը` Լուիզային: Փոստանջյանը  աղջկա հետ ներս մտավ ԱԺ նիստների դահլիճ, ապա դուրս եկան: Բազմազավակ Զարուհին նշեց` այսօր Լուիզան մանկապարտեզ չի գնացել, ցանկացել է տեսնել, թե որտեղ է աշխատում մայրը: Լրագրողների […]

Ինչպես է ՌԴ սուզանավից ԻՊ–ի դիրքերը ռմբակոծվում /վիդեո/

Ռուսաստանը Սիրիայում  «Իսլամական պետության» դիրքերին առաջին հարվածներն է հասցրել Միջերկրական ծովում գտնվող«Ростов-на-Дону» սուզանավից՝«Калибр» տեսակի թևավոր հրթիռներով։  Այս մասին հայտարարություն է տարածել ՌԴ ՊՆ-ն։ Համացանցում է հայտնվել ռմբակոծման տեսանյութը։

Սեյրան Օհանյանը հեռախոսազրույց է ունեցել Անջեյ Կասպշիկի հետ

Դեկտեմբերի 9-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը հեռախոսազրույց է ունեցել ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ դեսպան Անջեյ Կասպրշիկի հետ: Այս մասին հայտնում է ՊՆ լրատվական ծառայությունը: Զրույցի ընթացքում քննարկվել է վերջին օրերին հայ-ադրբեջանական պետական սահմանին և ղարաբաղա-ադրբեջանական ուժերի շփման գծում տիրող իրավիճակը: ՀՀ պաշտպանության նախարարը դեսպանին տեղեկացրել է ՀՀ սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի և դրան հաջորդող […]

Սերժ Սարգսյանն ասել է` իմ թշնամին են

«Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի Ազատության հրապարակում սկսած հանրաքվեի ապալեգիտիմացման գործընթացի առնչությամբ , այսօր ԱԺ-ում պատասխանելով  Henaran.am-ի թղթակցի հարցին, ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մանվել Բադեյանը նկատեց` հաջողության չեն հասնելու . « Հանրաքվեն ցույց տվեց, թե իրականում ժողովուրդը ում կողմնակիցն է, բայց եթե ուզում են շարունակել, ապա դա նրանց սահմանադրական իրավունքն է: Իմ գնահատմամբ որևէ հաջողության չեն […]

Հովիկ Աբրահամյանի շռլդալից հաղթանակը

97 կողմ, 12 դեմ, 3 ձեռնպահ` ձայների հարաբերակցությամբ Ազգային ժողովը ընդունեց երկրի գլխավոր ֆինանսատնտեսական փաստաթուղթը` 2016թ.-ի բյուջեի նախագիծը:Բյուջեին դեմ քվեարկեցին ԱԺ ՕԵԿ 5 հոգանոց խմբակցությունը, «Ժառանգությունից» Զարուհի Փոստանջյանը և Թևան Պողոսյանը, այս խմբակցության ֆորմալ անդամ Ալեքսանդր Արզումանյանը, «Ազատ դեմոկրատ» Խաչատուր Քոքոբելյանը, ՀԱԿ-ից` Հրանտ Բագրատյանը և Նիկոլ Փաշինյանը, դեռևս ԲՀԿ խմբակցության անդամ, նորաստեղծ` «Ալյանս» քաղաքական ուժի […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Նոյեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Հոկտեմբերի

Ամենաընթերցված