06 Նոյեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

«Ադրբեջանահայ համայնքը գտնվում է հոգեվարքի վիճակում». ադրբեջանագետ

«Բաքվում հայ ազգաբնակչության նկատմամբ իրականացված զանգվածային ջարդերից 26 տարի է անցել, և այդ տարիների ընթացքում մենք համառ ջանքեր ենք գործադրել, որ հարցը Հայաստանում ստանա իրավական ու քաղաքական լուծում: Այսինքն՝ ՀՀ պատկան մարմինները վերահաստատեն, որ Ադրբեջանում կատարվածը ցեղասպանություն էր ադրբեջանահայերի նկատմամբ, ճանաչի դա պաշտոնապես ու ներկայացնի իբրև ապացույց Ղարաբաղի անկախության համար: Սակայն մինչ օրս մեր ջանքերն ապարդյուն են եղել»,- այսօր «Հենարան» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնեց ադրբեջանագետ, Ադրբեջանահայերի ասամբլեայի նախագահ Գրիգորի Այվազյանը:

Ադրբեջանագետի խոսքով` ադրբեջանահայերի ցեղասպանությունը երկրորդական, երրորդական պլան է մղվածև  այն ճանաչելու ուղղությամբ որոշակի քայլեր չեն կատարվում, մինչդեռ դա ազգային անվտանգության խնդիր է լուծում:

Այվազյանը անդրադարձավ նաև ադրբեջանահայերի սոցիալական վիճակին. «Ադրբեջանահայ համայնքը գտնվում է հոգեվարքի վիճակում: Նրանք ներգրավված չեն կարևոր գործընթացների մեջ, ամեն քայլափոխի անտեսվում են նրանց տարրական շահերն ու իրավունքները: Բոլորը թմբկահարում են, որ շուտով, Բաքվի ջարդերի 26-րդ տարելիցի կապակցությամբ, ԱՄՆ-ում բնակվող ադրբեջանահայ 50 մարդկանց վկայությունները պետք է տպագրվեն ու տարածվեն: Իսկ ի՞նչ է, ԱՄՆ-ում ադրբեջանահայեր ապրում են, իսկ Հայաստանում՝ ո՞չ: Թող գնան անմարդկային պայմաններում ապրող ադրբեջանահայերին հարցնեն՝ ինչ է եղել այն ժամանակ, և ինչպես են նրանք ապրում հիմա: Բայց չի արվում: Իսկ թե ինչու չի արվում, շատ պարզ է»,-ընդգծեց Գրիգորի Այվազյանը:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ