08 Հունիսի, Կիրակի, 2025
KFC

Մերձավոր Արևելքում տարվում է քրիստոնյաների բնաջնջման քաղաքականության.Անահիտ Խոսրոևա/վիդեո/

«Եվրոպական պետություններն արդեն հասկացել են, որ Մերձավոր Արևելքում տարվում է քրիստոնյաների բնաջնջման քաղաքականության, սակայն այն կանխելու ուղղությամբ ոչ մի ռեալ քայլ չեն ձեռնարկում»,-այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի ավագ գիտաշխատող, ԱՄՆ Չիկագոյի համալսարանի դասախոս Անահիտ Խոսրոևան:

«Նախորդ տարի աշխարհի ուշադրությունը սևեռվեց ասորիների վրա, ու եթե նախկինում խոսվում էր միայն այն մասին, որ Մերձավոր Արևելքում մարդիկ են մահանում, քրիստոնյաների հոսք կա, արդեն սկսեցին խոսել կոնկրետ ասորիների մասին, որ այդ ազգը կործանվում է, Սիրիայում և Իրաքում այդ ազգին վերացնելու հատուկ քաղաքականություն է գնում»,-հայտարարեց Անահիտ Խոսրոևան:

Վերջինիս խոսքերով՝ Մերձավոր Արևելքից ասորիների հոսքը շարունակվում է, շատերը բռնել են գաղթականության ուղին: Անահիտ Խոսրոևան նշեց, թե նախորդ տարվա ընթացքում տեղի են ունեցել գիտաժողովներ, հանդիպումներ տարբեր երկրների բարձրաստիճան պաշտոնյաների մասնակցությամբ, որտեղ նշում են, որ այն, ինչ կատարվում է ասորիների նկատմամբ, բացասական երևույթ է, բայց որևէ ռեալ քայլ այն կանխելու ուղղությամբ մինչև 2015 թվականի դեկտեմբեր, երբ Ռուսաստանի Դաշնությունը սկսեց հարվածներ հասցնել ԻՊ ահաբեկիչներին, չէր կատարվում:

Մանրամասները` տեսանյութում:

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ