29 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2025
KFC

ԼՐԱՀՈՍ

Քանաքեռ ՀԷԿ-ի ձորում դի է հայտնաբերվել

Հունվարի 2-ին, ժամը 10:34-ին տեղեկություն է ստացվել, որ Երեւանի Քանաքեռ ՀԷԿ-ի պահակակետի մոտ՝ ձորում, քաղաքացու դի կա, այն դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ՏԿԱԻՆ մամուլի ծառայությունը: Դեպքի վայր է մեկնել ՀՆՓԱԻ կենտրոնի փրկարարական ջոկատը: Փրկարարները ձորից դուրս են բերել 1940 թվականին ծնված Ռ.Պ.-ի դին եւ տեղափոխել Դատական բժշկության […]

Առավել քան երբևէ մեր ժողովրդին հարկավոր է ապաշխարել. Կարինե Ջանջուղազյան

Henaran.am-ը զրուցել է ՀՀ վաստակավոր արտիստուհի Կարինե Ջանջուղազյանի հետ: Տիկին Ջանջուղազյան, ամանորյա Ձեր սեղանին ո՞ր ուտեստն է անպակաս, որ ինքներդ եք պատրաստում: -Ամանորի ուտեստներն ամբողջովին իմ ձեռքերով եմ պատրաստում: Ավելորդ ճոխություն չեմ սիրում: Նոր Տարին զավակներիս հետ դիմավորում ենք աղոթքով մեր համեստ սեղանի մոտ: Եթե լինեիք Ձմեռ պապ… -Կբռնեի թշնամու ձեռքն ու զոհված մեր զինվորներին […]

Ում մենք կորցրինք․ 2015-ին մահացած հայտնիները /ֆոտո/

Նախորդ՝ 2015 թվականը, ցավոք, նաեւ կորուստներով էր հարուստ։ Բազմաթիվ հայտնի մարդիկ մահացան նախորդ տարի։ 2015-ի հունվարի 12-ին մահացավ օպերային երգչուհի, դերասանուհի Ելենա Օբրազցովան։ Նա 75 տարեկան էր։ Հույն հանրահայտ երգիչ Դեմիս Ռուսոսը կյանքից հեռացավ այս տարի։ Նա իր կյանքի ընթացքում գրավեց միլիոնավոր սրտեր՝ ողջ աշխարհում, թողարկեց ավելի քան 40 ալբոմ։ Նրա կատարմամբ From Souvenirs to […]

Մարդը կարող է իրեն մոռանալ ուրիշների մեջ. Վեներա Վարդումյան

Henaran.am-ի զրուցակիցն է ժամանակակից բանաստեղծուհի Վեներեա Վարդումյանը: Տիկին Վեներայի հետ զրուցել ենք Ամանորի ու կյանքի փիլիսոփայության մասին: Դրսում ձմեռ է բայց շատ լուսավոր է… -Արևը մեզ չի մոռանում. մայր է, դժվար պահերին մեր կողքին է միշտ: Երնեկ թե այս Նոր Տարին… -Երնեկ այս Նոր տարին տուն բերեր բոլորին, ու ոչ մի դատարկ ու անլույս տուն […]

«Թո’ղ 2016-ում կորուստներ ու արտասուք չունենանք»

AAD.am կայքի հիմնադիր ԵԿՄ «Երիտասարդ երկրապահ» կազմակերպության փոխնախագահ Մամիկոն Խուրշուդյան ֆեյսբուքի իր էջում տեղադրել է շնորհավորական ուղերձ. «Սիրելի հայրենակիցներ, Ավարտվեց 2015 թվականը` իր վերելքներով, հաղթանակներով, ինչու չէ նաև կորուստներով և տխուր իրավիճակներով հանդերձ: 2015-ը շրջադարձային էր նոր սահմանադրության ընդունումով և երկրի քաղաքական կյանքին նոր որակ հաղորդելու միտումներով: Սակայն տխուր էր սահմանային իրավիճակի սրմամբ և մեր […]

Մաքրում են, բայց էլի ձյուն է…

Դեկտեմբերի 30-ի երեկոյան մեկնարկած ձյան մաքրման աշխատանքները մայրաքաղաք Երեւանում չեն դադարել: Այս մասին հաղորդում է Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունը: Հաղորդագրության համաձայն, ձնամաքրման աշխատանքներն իրականացնող «Սանիտեք» ընկերությանն աջակցելու նպատակով աշխատանքներին ներգրավվել են վարչական շրջանների կոմունալ եւ կանաչապատման ծառայությունների աշխատակիցներն ու մեքենամեխանիզմները: Ձյան մաքրման աշխատանքներին հետեւել է նաեւ քաղաքապետ Տարոն Մարգարյանը, որը շրջայց […]

Հանրապետությունում կան փակ և դժվարանցանելի ճանապարհներ

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 2-ին՝ ժամը 10:30-ի դրությամբ, տեսանելիության բացակայության և սաստիկ բքի պատճառով փակ են Բերդ-Ճամբարակ, Գավառ-Մարտունի ավտոճանապարհները և Վարդենյաց լեռնանցքը: Արթիկ-Արագած ճանապարհահատվածում, Սարավանի լեռնանցքում և Լանջիկի ավտոճանապարհին մրրիկ է: Դժվարանցանելի են Վարդենիս-Մարտունի ճանապարհահատվածը և Սարավանի լեռնանցքը: Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին շուրջօրյա կատարում են մաքրման և աղով, […]

Մանկական հիվանդանոցում ազատ սենյակ չկա. վիրուս է

«Ժառանգություն» կուսակցության խոսնակ Դավիթ Սանասարյանը իր ֆեյսբուքյան էջում գրառել է. «Մինչ դուք բողոքում եք ձնից, մանկական հիվանդանոցներում ազատ սենյակ չկա վիրուսակիր երեխաների համար… մի քանի օր առաջ գար ձյունը, էսքան վիրուս չէր լինի… Տարին Արեգիս հետ սկսեցինք հիվանդանոցում, առողջություն եմ մաղթում բոլոր բալիկներին…»:

Փակ են մի շարք ավտոճանապարհներ

ՀՀ ոստիկանությունը տեղեկացնում է, որ տեղացած առատ ձյան, բքի և վատ տեսանելիության պատճառով` հունվարի 1-ին, ժամը 20:00-ի դրությամբ, փակ են հանրապետության մի շարք ավտոճանապարհներ: Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով հանրապետության ավտոճանապարհներին իրականացվում են մաքրման աշխատանքներ, տեղացած առատ ձյան պատճառով ճանապարհին մնացած ավտոմեքենաների վարորդներին ճանապարհային ոստիկանության աշխատակիցների կողմից ցուցաբերվում է օգնություն: Վարորդներին հորդորում ենք երթևեկել բացառապես ձմեռային […]

2015-ի ամենահնչեղ հարսանիքները /ֆոտո/

Նախորդ՝ 2015 թվականը լի էր հարսանիքներով, որոնք բավականին լայն հնչեղություն ստացան, որոնք էին դրանք։ Քեմերոն Դիաս և Բենջի Մեդեն Հոլիվուդյան հանրահայտ դերասանուհի Քեմերոն Դիասն ու երաժիշտ Բենջի Մեդդենը ամուսնացան 2015-ի հունվարի 5ին։ Տատյանա Նաֆկա եւ Դմիտրի Պեսկով 2015-ի ռուսական հարսանիքիներից ամենաքննարկվածը թերեւս օլիմպիական չեմպիոն, գեղասահորդուհի Տատյանա Նաֆկայի եւ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մամլո խոսնակ Դմիտրի […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Դեկտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031    
ՆոյեմբերիՀունվարի