06 Հոկտեմբերի, Երկուշաբթի, 2025
KFC

ԼՐԱՀՈՍ

Գուգարքում հրդեհից հետո մարդիկ անօթևան են մնացել

Այսօր առավոտյան տեղեկատվություն էր տարածվել, որ Լոռու մարզի Գուգարք գյուղում փայտաշեն կառույց է այրվել: Գուգարքի գյուղապետ Աշոտ Աշուղյանը Henaran.am-ի հետ զրույցում ասաց, որ հրդեհը բռնկվել է գյուղի Էներգետիկների փողոցի թիվ 3 հարթակի երկհարկանի փայտե տանն առավոտ կանուխ` 07,30-ի սահմաններում: «Երկհարկանի տան 6 բնակարան է այրվել: Փայտաշեն այդ տները դեռ Սպիտակի ավերիչ երկրաշարժիչ հետո էին բերել-տեղադրել: […]

Մահվան ելքով ՃՏՊ` Երևան-Արմավիր ավտոճանապարհին

Դեկտեմբերի 21-ին ոստիկանության Մածամորի բաժնում հաղորդում է ստացվել, որ ժամը 20-ի սահմաններում «Միցուբիշի Շարիոտ» մակնիշի ավտոմեքենան Արմավիր-Երևան ավտոճանապարհի 9-րդ կմ-ի հատվածում վրաերթի է ենթարկել 1965 թ. ծնված Մխիթար Նալբանդյանին, որը տեղում մահացել է: Այս մասին տեղեկացնում են ոստիկանության լրատվական ծառայությունից: Ավտոմեքենայի վարորդը ներկայացել է բաժին: Կատարվում է նախաքննություն:

«Սենցները ազգի դավաճան են … ». գեներալը սրտնեղում է

«Էջմիածնի կողքին կանգնում ու առանց ամաչելու վատաբանում են կաթողիկոսին: Հասկանո՞ւմ եք՝ սա ինչ ա»,-Henaran.am-ի  հետ զրույցում դժգոհեց ԵԿՄ վարչության նախագահ, գեներալ-լեյտենանտ Մանվել Գրիգորյանը. «Սա հայություն չի, մենք հավատով ազգ ենք: Սենցները ազգի դավաճան են, սատանա են ոչ թե մարդ,- գեներալը ինչ-որ տեղ հասկանում է, երբ «կանգնում են ու քաղաքական գործչի հայհոյում: -Բայց հավատին կպնելը իսկականից շատ […]

Վահան Շիրխանյանը ապշած է

Նախկին փոխվարչապետ, պաշտպանության փոխնախարար Վահան Շիրխանյանը շփում ունեցել է Նորք Մարաշում վնասազերծված «ահաբեկչական հանցախմբի» ղեկավար Արթուր Վարդանյանի հետ: Այս մասին ասել է Շիրխանյանի փաստաբան Տիգրան Տեր-Եսայանը` հավելելով, որ իր պաշտպանյալը Վարդանյանի հետ ծանոթացել է Եղեռնի 100-ամյակին և ավելին չի եղել: Փաստաբանը նշել է, որ Շիրխանյանն իրեն մեղավոր չի ճանաչում և ապշած է տեղի ունեցածի առնչությամբ: […]

Դեֆոլտ

Նախօրեին, Ադրբեջանի Կենտրոնական բանկի որոշմամբ, երկիրն անցել է մանաթի լողացող փոխարժեքի, հայտնում է ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը: «Համաձայն այդ որոշման՝ մանաթի փոխարժեքը պետք է ձևավորվի հիմնականում հիմնարար գործոններին համապատասխան ձևով՝ որոշվելով արժույթի շուկայում պահանջարկի ու առաջարկի հարաբերակցությամբ: ԿԲ-ի մասնակցությունն արժույթի շուկայում իրականացվելու է այդ ռեժիմին համապատասխան»,- հայտարարել են բանկում: Կենտրոնական բանկի այս որոշումից հետո մանաթը կտրուկ արժեզրկվել […]

Շփման գծում շարունակվել են զինված բախումները

Դեկտեմբերի 21-ին և լույս 22-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում շարունակվել են զինված բախումները: Այս մասին տեղեկացնում է ԼՂՀ  ՊՆ լրատվական ծառայությունը։ Նշված ժամանակահատվածում հակառակորդի կողմից տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 900 կրակոց: Ադրբեջանական զինուժը շփման գծի հյուսիսային և հյուսիսարևելյան ուղղությամբ կիրառել է նաև TR-107 տիպի հրթիռային կայանքներ […]

Ահաբեկիչները հարձակվել են Դեյր-Էզ-Զորի դպրոցի վրա, աշակերտներ են մահացել

«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման զինյալներն այսօր հարձակվել են սիրիական Դեյր-Էզ-Զորի դպրոցի վրա, ինչի արդյունքում 9 աշակերտուհի է մահացել, 15 երեխա վիրավորվել է, հայտնում է lifenews.ru-ը։ Այլ մանրամասներ առայժմ հայտնի չեն։

Ռուբիկոնն արդեն անցած է

Արձանագրենք, որ Հանրապետության նախագահի ելույթը անսպասելի չէր ու ըստ էության` երկրի ղեկավարը վերահաստատեց այն, ինչի մասին գիտի ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի ու ինչի մասին խոսվում էր վերջին տարիներին, երբ սահմանին քիչ թե շատ լարված իրավիճակ էր լինում։ Նախագահ Սարգսյանի դիպուկ ու հասցեական ելույթը բացառիկ կարևորություն ունի ոչ միայն այն իմաստով, որ դրա ժամանակը վաղուց հասունացել էր, […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հոկտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Սեպտեմբերի

Ամենաընթերցված