15 Սեպտեմբերի, Երկուշաբթի, 2025
KFC

Քաղաքապետարանը հորդորում է

Հարգելի  համաքաղաքացիներ,

Հաշվի առնելով գիշերային ժամերին մայրաքաղաքում կանխատեսված ջերմաստիճանի նվազումը, որը կարող է դառնալ գլխավոր և երկրորդական փողոցների երթևեկելի որոշ հատվածներում, ինչպես նաև տեղ-տեղ մայթերին մերկասառույցի առաջացման պատճառ,  հորդորում ենք առավոտյան լինել առավել զգոն և ուշադիր՝ անցանկալի հետևանքներից խուսափելու համար:

Միաժամանակ տեղեկացնենք,  որ համապատասխան բոլոր ծառայությունները շարունակելու են իրականացնել փողոցների ու բակերի, նաև մայթերի ձնամաքրման, ինչպես նաև  աղի և ավազի խառնուրդով  դրանց մշակման աշխատանքները:

Հնարավոր հարցերի և խնդիրների մասին կարող եք տեղեկացնել Երևանի քաղաքապետարանի  «Թեժ գիծ»  ծառայության հեռախոսահամարներով /+374 11/ 514 000,  1-08/ կամ վարչական շրջանների ֆեյսբուքյան էջերի միջոցով:
Հնարավոր անհարմարությունների  համար հայցում ենք ձեր ներողամտությունը:

 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ