17 Նոյեմբերի, Կիրակի, 2024
KFC

Չի հաստատվում, որ Մուշեղը կպել է Անիին

«Ոչ մի կերպ չի հաստատվում, որ Մուշեղը  կպել է Անիին: Խոսքս փորձաքննության մասին է»,-Henaran.am-ի հետ զրույցում  նշեց էքստրասենս Անի Մաջնունյանի գործով կալանավորված Մուշեղ Մխիթարյանի  պաշտպան` Մարինե Ֆարմանյանը:

Փաստաբանը նշեց, որ դատարանը հունվարի 29-ին երկու ամսով երկարացրել է Մուշեղի  կալանքը: Դատարանը այդ որոշման հիմքում դրել է այն, որ Մուշեղի դեմ վկան ցուցմունք է տվել, նա ազատության մեջ կարող է խոչընդոտել գործի ընթացքին:

«Աննան գրել է՝  տեսել եմ, որ  Մուշեղը կատարել է սպանությունը»,- տեղեկացրեց պաշտպանը հավելելով, որ վկան նշել է, որ վախենում է Մուշեղից:

Հարցին, թե Մուշեղը արդյոք կրկին պատրաստ կլինի դիմել հացադուլի պաշտպանը արձագանքեց.

« Դատակենսաբանական փորձաքննությունը ստացվել է, սակայն հոգեբանական-հոգեբուժական համալիր փորձաքննության արդյունքները չկան: Սպասում եմ այդ արդյունքներին: Մուշեղը հիմա ավելի հանգիստ է: Սա չի նշանակում, որ նա ընդունում է իրեն առաջադրված մեղադրանքը: Պարզապես նա սկսել է հարմարվել բանտային պայմաններին: Կարծում եմ կտրուկ քայլերի չի դիմի»,-հավաստեց Մարինե Ֆարմանյանը:

Հիշեցնենք, որ 2015թ. օգոստոսի 5-ին Երեւանի Մազմանյան 5 շենքի թիվ 20 բնակարանում հայտնաբերվել է «6-րդ զգայարան» հաղորդաշարի էքստրասենս, 53-ամյա Անի Մաջնունյանի դին՝ բազմաթիվ ծակած-կտրած վնասվածքներով:

«Յանուս» թատրոնի գեղարվեստական ղեկավար  Մուշեղ Մխիթարյանին, մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետով (սպանություն` զուգորդված ավազակությամբ): Նա կալանավորված է:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ