Նրանց համար կարեւոր չէ «բենթլին» ինչ արժի /վիդեո/
Որքանո՞վ են վերահսկելի խանութներում զեղչերը և ի՞նչ ազդեցություն ունեն դրանք սպառողի հոգեբանության վրա: Սպառողների միության նախագահ Արմեն Պողոսյանը վերլուծություններ ներկայացնելիս հիմնվում է բնակչության այն 80 տոկոսի վրա, որն աղքատ է, կամ աղքատության շեմին:
«Տարբեր հաշվարկներով մեր երկրի բնակչության 12 տոկոսի համար կարեւոր չէ «բենթլին» ինչքան արժի, կղզիներում հանգստանալը որքան արժի: Նրանց համար բալը թանկ չէ: Նրանք կարող են դա իրենց թույլ տալ: Մեր երկրում միջին աշխատավարձը 150 000 է, իսկ միջին սպառողական զամբյուղը 47 000 է: Եթե ընտանիքում 4 հոգուց մեկն է աշխատում, ստացվում է նրանք աղքատության շեմին են ապրում»:
Հոգեբան Աննա Բադալյանն ընդգծեց` շոփինգն ունի տարբեր ազդեցություններ:
«Երբ տեսնում ես բազմազանություն, գներ, կարող ես ընկնել ընկճախտի մեջ, սա կարող է վերածվել մոլեռանդության: Կարող են լինել նաև իմացական, ճանաչողական զգացողություններ: Կա հակասթրեսային մեխանիզմ, որը կարող ես ինքդ մշակել: Տղամարդուն կարող են մթերային գնումները սթրեսից հանել, որովհետև ինքը տուն է եկել և ապահովել է սոցիալական խնդիր: Կանանց մոտ զարգացած է ավելի շատ հագուստ, տնտեսական ապրանքներ գնելու ցանկությունը»:
Մանրամասները՝ տեսանյութում: