02 Հուլիսի, Հինգշաբթի, 2026
KFC

ԼՐԱՀՈՍ

Քո աղոթքը

Տեր Հիսուս Քրիստոս, ես շնորհակալ եմ Քեզնից, որ Դու ինձ սիրում ես եւ իմ պարտքերը վճարել ես: Ես հասկացա, որ առ այսօր ես ապրել եմ Քեզանից բաժանված եւ ինքս եմ որոշել կյանքի ընթացքը: Ես ընդունում եմ, որ ես մեղավոր եմ եւ կարիք ունեմ իմ բոլոր մեղքերի ներման: /Կոնկրետ ասեք Հիսուս Քրիստոսին, թե որ պատվիրաններն եք […]

Նրանցից որն է մայրը․ համացանցային նոր գլուխկոտրուկը /ֆոտո/

Ինդիանապոլիսից տասներորդ դասարանցի Կեյլան Մախոումսը վերջրես լուսանկար է հրապարակել՝ մայրիկս, զույգ քույրս եւ ես անվանումով։ Այս նկարը միանգամից հայտնի է դարձրել նրա ընտանիքը։ Դա զարմանալի չէ, քանի որ նկարին նայելիս անչափ դժվար է պարզել, թե նրանցից որ մեկն է մայրիկը։ Սա դարձել է համացանցի նոր գլուխկոտրուկներից, մինչեւ որ  աղջիկը խոստովանել է՝ մայրիկը լուսանկարում ձախից առաջինն […]

Անկախության 25-ամյակի խորհրդանիշի և կարգախոսի մրցույթ

Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարությունը հայտարարում է ՀՀ անկախության 25-ամյակի խորհրդանիշի (լոգոյի) և կարգախոսի մրցույթ: Հայտերն ընդունվում են էսքիզի տեսքով` գունավոր և սև-սպիտակ տարբերակներով: Էսքիզը ներկայացնել էլեկտրոնային կրիչի, ինչպես նաև 50×60 սմ ստվարաթղթի վրա: Խրախուսվում է նույն խորհրդանիշի տարբերակների ներկայացումն այլ ձևաչափերով (ծրար, ձևաթուղթ, գովազդ և այլն)՝ կարգախոսի օգտագործմամբ: Առաջարկները կքննարկի հանձնաժողովը, և հավանության արժանացած տարբերակը […]

Զգուշացնում են վարորդներին

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ սաստիկ բքի պատճառով փետրվարի 11-ին՝ ժամը 19:30-ի դրությամբ, Բերդ-Ճամբարակ ճանապարհահատվածը փակվել է: Փոփոխության դեպքում կտրվի լրացուցիչ տեղեկատվություն: Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են: Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին շուրջօրյա կատարում են մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ: Այս մասին տեղեկացնում են ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության լրատվական […]

Ինչ է տեղի ունենում, մենք էլ գլխի չենք ընկնում

Ռուսաստանի և  Վրաստանի համեմատ՝ Հայաստանում բենզինի գինը գրեթե երկու անգամ ավելի բարձր է: Կառավարության նիստից  հետո անդրադառնալով այս հարցին՝ ՏՄՊՊՀ նախագահ Արտակ Շաբոյանը լրագրողների հետ հարց-պատասխանի ժամանակ նշեց, որ չի կարող մեկնաբանել ՌԴ կառավարության քաղաքականությունը՝ իրենց ներքին շուկայում վարվող գների վերաբերյալ: Ըստ Արտակ Շաբոյանի՝ մեր երկրում վաճառվող բենզինի գնի մեջ նավթի տեսակարար կշիռը կազմում է 8 […]

Սարսափի մեջ /վիդեո/

Սիսակյան 3 հասցեի` 4-րդ կարգի վթարային շենքի 8 բնակիչներ այսօր բողոքում էին կառավարության շենքի մոտ, թե քաղաքապետարանը վերաբնակեցման ծրագրով իրենց հետ կնքած  պայամանգիրը խախտելով՝ պայմանավորվածից պակաս  սենյակներ ունեցող բնակարաններ է հատկացնում: «Ինձ, որպես փախստական, մի սենյակ են տվել` Սիսակյան 3 հասցեում: Ընթացքում կողքի սենյակն էլ են հատկացրել, 20 տարի ապրել եմ, հիմա էլ ասում են՝ […]

Հրաժարականի մասին

Նախօրեին տեղեկություններ տարածվեցին  նորանշանակ արդարադատության նախարարի հրաժարականի վերաբերյալ։ Անգամ անուններ տրվեցին, թե ովքեր են Արփինե Հովհաննիսյանին փոխարինելուայս պաշտոնում ՀՀԿ-ԲՀԿ «ամուսնության» ֆոնին: Henaran.am -ի խնդրանքով ՀՀԿ խոսնակը մեկնաբանել է այս տեղեկությունները: Է. Շարմազանովը մասնավորապես նշել է. «Այդ մասին կարդացել եմ մամուլում։ Կարծում եմ, որ այդ լուրերն իրականությանը չեն համապատասխանում։ Գոնե ինձ համար, դրանք որևէ աղերս չունեն իրականության […]

10 պատճառ՝ արքայանարինջն ամենօրյա սննդակարգ ներառելու համար

1. Հոգ կտանեք տեսողության մասին: Հասուն արքայանարինջը պարունակում է հսկայական քանակությամբ բետա-կարոտին, որը լավացնում է տեսողությունը, կանխարգելում աչքերի ծերացումը: 2. Կպաշտպանեք թոքերը: Այդ նույն բետա-կարոտինը կհոգա ձեր շնչառական համակարգի մասին ու կկանխարգելի բրոնխիտի և պնևմոնիայի զարգացումը: 3. Կպահպանեք սիրտը: Արքայանարինջը պարունակում է բուսական շաքարներ և կալիում, որոնք շատ օգտակար են սրտամկանի համար, այն կայունացնում է […]

Խոսեպ Գվարդիոլան նախընտրում է Վիկտոր Վալդեսին

Իսպանացի հանրահայտ ֆուտբոլիստ եւ մարզիչ  Խոսեպ Գվարդիոլան պատրաստվում է  «Մանչեսթեր Սիթի» հրավիրել «Մանչեսթեր Յունայթեդի» դարպասապահ Վիկտոր Վալդեսին, ով  մինչեւ այս մրցաշրջանի ավարտը վարձավճարով հանդես է գալու բելգիական «Ստանդարտում», նշում է  Sport.es-ը: Գվարդիոլան 34-ամյա իսպանացու հետ աշխատել է դեռ «Բարսելոնայում»: Մյունխենի «Բավարիայի» գլխավոր մարզիչը անգլիական ակումբում աշխատանքի կանցնի  այս մրցաշրջանի միայն վերջում:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հուլիսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Հունիսի