22 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Կարգապահական տույժեր

ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը հրամաններ  է ստորագրել  մի շարք բուհերի նկատմամբ կարգապահական տույժեր կիրառելու վերաբերյալ: Հրամանների համար հիմք են հանդիսացել ՀՀ կրթության և գիտության նախարարության  լիցենզավորման գործակալության կատարած ուսումնասիրությունները և ներկայացրած  եզրակացությունները:

Ինճպես տեղեկացնում են ՀՀ կրթության եւ գիտոիթյան նախարարության լրատվական բաժնից համաձայն ԿԳ նախարար Ա. Աշոտյանի հրամանի՝ նախազգուշացում է հայտարարվել  հետևյալ  բուհերին.
Հայբուսակ համալսարանին՝  բակալավրի և մագիստրոսի կրթական ծրագրերով “Ստոմատոլոգիա”, “Բուժական գործ”, “Դեղագիտություն” մասնագիտությունների գծով գործունեություն իրականացնելու ընթացքում լիցենզիայի պարտադիր պայմանների և պահանջների խախտումների  համար /սովորողների ընդունելության, փոխադրման, տեղափոխման կարգերի, կլինիկական պրակտիկայի պայմանագրերում ուսանողների թվի առկայության և օտարերկրյա քաղաքացիների ուսուցման կազմակերպման  պահանջների մասերով/:

Հայկական բժշկական ինստիտուտին՝  բակալավրի և մագիստրոսի կրթական ծրագրերով  գործունեություն իրականացնելու ընթացքում լիցենզիայի պարտադիր պահանջների և պայմանների խախտման  համար / կլինիկական պրակտիկայի պայմանագրերում առկա, ինչպես նաև ուսումնամեթոդական ապահովվածության պահանջների խախտումների մասերով/:

Ավանդական բժշկության համալսարանին՝ բակալավրի և մագիստրոսի կրթական ծրագրերով  գործունեություն իրականացնելու ընթացքում լիցենզիայի պարտադիր պահանջների և պայմանների խախտման  համար /կլինիկական պրակտիկայի պայմանագրերում ուսանողների թվի բացակայության մասով/:

Մխիթար Գոշ հայ-ռուսական միջազգային համալսարանին՝ բակալավրի և մագիստրոսի կրթական ծրագրերով “Ստոմատոլոգիա”, “Բուժական գործ” մասնագիտությունների գծով գործունեության լիցենզիայի պարտադիր պահանջների և պայմանների խախտման  համար /կլինիկական պրակտիկայի պայմանագրերում ուսանողների թվի բացակայության մասով/:

Սուրբ Թերեզայի անվան համալսարանին՝  բակալավրի և մագիստրոսի կրթական ծրագրերով  “Ստոմատոլոգիա” մասնագիտության գծով գործունեություն իրականացնելու ընթացքում  լիցենզիայի պարտադիր պահանջների և պայմանների խախտման  համար /կլինիկական պրակտիկայի պայմանագրերում ուսանողների թվի բացակայության մասով/:

Երևանի մենեջմենթի համալսարանին (Գյումրու մասնաճյուղ)  բակալավրի և մագիստրոսի կրթական ծրագրերով` “Ստոմատոլոգիա” մասնագիտության գծով, գործունեություն իրականացնելու ընթացքում  լիցենզիայի պարտադիր պահանջների և պայմանների խախտման  համար/ զբաղեցրած ուսումնական տարածքի` մարզադահլիճի նկատմամբ իրավունքի պետական գրանցման վկայականի  պահանջի մասով/:

Վերոնշյալ ուսումնական հաստատություններին արձանագրված խախտումների վերացման և ՀՀ կրթության և գիտության նախարարություն հիմնավորող փաստաթղթերի ներկայացման համար հրամաններում սահմանվել են համապատասխան  ժամկետներ:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ