15 Սեպտեմբերի, Երկուշաբթի, 2025
KFC

Պայմանավորվել են շարունակել գործնական կապերը

Երեկ՝ փետրվարի 17-ին, Եվրասիական տնտեսական հանձնաժողովում (ԵՏՀ) տեղի է ունեցել ԵՏՀ կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանի հանդիպումը Արդյունաբերողների և ձեռներեցների միջազգային կոնգրեսի (ԱՁՄԿ) ղեկավարների, Խորհրդի նախագահ Վասիլի Տարլևի և նախագահ Վիկտոր Գլուխիխի հետ:

Ինչպես տեղեկացնում է eurasiancommission.org-ը, հանդիպման ընթացքում քննարկվել են ԵՏՀ-ի և ԱՁՄԿ-ի միջև հնարավոր համագործակցության հարցեր:

ԵՏՀ կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանը նշել է, որ հանձնաժողովը շահագրգռված է գործնական կապեր հաստատել ԱՁՄԿ-ի հետ: Նա նշել է նաեւ, որ ԵՏՀ-ն բոլոր կարևոր հարցերով համակարգային երկխոսություն է վարում ազգային բիզնես-ընկերակցությունների հետ:

Տիգրան Սարգսյանը նշել է, որ Միության երկրները պետք է միավորեն իրենց արդյունաբերական ներուժը՝ հանուն համատեղ արտադրանքի արտադրության և արտահանման:

Հանդիպման մասնակիցները պայմանավորվել են շարունակել գործնական կապերը, որոնք թույլ կտան ընդլայնել համագործակցությունը ԵՏՀ-ի և ազգային բիզնես-կառույցների միջև:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ