15 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

ԼՐԱՀՈՍ

Զարուհուն կանխելու ձևը. Ժողովուրդ

«Ժողովուրդ»–ի տեղեկություններով՝ իշխանական վերնախավում և հատկապես խորհրդարանի ՀՀԿ–ականների շրջանում արդեն երկու օր Է՝ գլուխ են կոտրում, թե ինչպես անեն, որ Աժ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանի ագրեսիայով լեցուն ելույթները կանխեն։ Խորհրդարանական վերնախավը հասկացել Է, որ անընդհատ Զարուհի Փոստանջյանի խոսափողն անջատելը լուծում չէ։ ՀՀԿ-ականները նույնիսկ ինչ-ինչ ուղիներ են փնտրում, որպեսզի կարողանան Փոստանջյանին ընդհանրապես արգելել մասնակցել Աժ […]

Բակո Սահակյանը պարգևատրել է Արտակ Հերիքյանին /վիդեո/

ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի` դեկտեմբերի 8-ին ստորագրած հրամանագրով, Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանը մատուցած ծառայությունների,  «Հայաստան» համահայկական հիմնադրամի միջոցառումների կազմակերպման գործում ունեցած ավանդի համար «Երախտագիտություն» մեդալով պարգևատրվել է մեր գործընկեր, «Արմենիա»  հեռուստաընկերության «Ժամը» լրատվական ծրագրի հեռուստամեկնաբան Արտակ Հերիքյանը։

Դավութօղլուի կոչը Պուտինին

Թուրքիայի վարչապետ Ահմեթ Դավութօղլուն «Արդարություն և զարգացում» կուսակցության (ԱԶԿ-AKP) հերթական նիստի ժամանակ անդրադարձել է ռուսական ինքնաթիռի խոցումից հետո առաջացած ռուս-թուրքական լարվածությանը: Դավութօղլուն իր ելույթում Ռուսաստանի նախագահ Վլադմիրի Պուտինին կոչ է արել հարցին ըմբռնումով մոտենալ, ասելով. «Սա Թուրքիա-Սիրիա սահմանն է: Սահմանից այն կողմ գտնվողները մեր եղբայրներն են: Իսկ ի՞նչ կլիներ, եթե մենք էլ Ուկրաինայի կոչը ընդունեինք […]

Այլևս չե՞ս կարող

Մի մարդ խելակորույս արագությամբ մոտենում է ծովափին գտնվող բարձրաբերձ ժայռի գագաթին` ինքն իրեն ասելով. – Այլևս չեմ կարող…, այլևս չեմ կարող ապրել մեղքերի բեռից ու ծանրությունից ու այսքան անհաջողություններից… Ժայռի գագաթին տեսնում է Հիսուսին` փոքրիկ քարեր նետելիս ծովի մեջ: Մարդը, հետաքրքությունից դրդված, հարցնում է. – Նախքան ինձ ցած նետելը այս ժայռից, Տեր Հիսուս, կուզենայի իմանալ, […]

«Նոր Հայաստանի» ակտիվիստին բերման են ենթարկել

«Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի  Ազատության հրապարակում հրավիրած  ասուլիսի ավարտից անմիջապես հետո, ոստիկանությունը առանց որևէ պատճառաբանության  բերման է ենթարկել ասուլիսին ներկա «Նոր Հայաստանի» աջակից երիտասարդներից Արսեն Նիկողոսյանին, որը ասուլիսի ավարտից հետո հեռանալիս է եղել հրապարակից։ «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի «Ընդդիմության միասնական շտաբ»-ից հայտնում են, թե Արսեն Նիկողոսյանը այն երիտասարդն է, որը քիչ առաջ հրապարակում նստացույցի […]

12 ավտովթար

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` դեկտեմբերի 7-ից դեկտեմբերի 8-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 6 դեպքից բացահայտվել է 5-ը։ Այս մասին հայտնում է ոստիկանության լրատվական ծառայությունը: Բացահայտվել է, գողության`4, խարդախության՝ 3, յուրացման կամ վատնման, բռնաբարության կամ բռնաբարության փորձի և պաշտոնեական կեղծիքի կամ անփութության 1-ական դեպք: Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է գողության 1 դեպք: […]

Կհարվածի դրամին

Ռուսական ռուբլին դարձյալ արժեզրկվում է: Սա կարող է բացասաբար անդրադառնալ դրամի փոխարժեքի վրա: Զուգահեռ համաշխարհային շուկայում նվազում են պղնձի և նավթի գները: Նախօրեին նավթի գինը ռեկորդ սահմանեց վերջին տարիների կտրվածքով. մեկ բարել նավթի գինը հասավ 40դոլար 37 ցենտի:

Կտապալեն

Սահմանադրական հանրաքվեից հետո յոթերորդ օրը` դեկտեմբերի 13-ին ԿԸՀ-ն պետք է հրապարակի հանրաքվեի վերջնական արդյունքները, որից հետո քաղաքական ուժերը կարող են բողոքարկել սահմանադրական դատարան: Նկատենք, որ ՀԱԿ-ն արդեն հայտարարել է ՍԴ և ԿԸՀ դիմելու իր որոշման մասին, ինչին դեմ են այս պահին Ազատության հրապարակը զբաղեցրած «Նոր Հայաստանում»: Ժիրայր Սեֆիլյանը կարծում է, որ այս մարտավարությունն արդյունավետ չէ` անիմաստ […]

Ժողովուրդը կարոտ է

Եթե նկատել եք. ես հոգևոր հայրերին գրեթե չեմ անդրադառնում` համարելով, որ եկեղեցին վեր է քաղաքականությունից: Բայց չեմ կարող լռել ու չասել, որ դեկտեմբերի 7-ին` Վեհափառի տեղն աղետի գոտին էր, որտեղ ժողովուրդն ավելի կարոտ է հայրապետական օրհնանքին, քան այսօր Էջմիածնում ընդունելության արժանացած ՌԴ ԿԸՀ նախագահը, կարծում է քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը:  

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի