26 Հունվարի, Երկուշաբթի, 2026
KFC

ԼՐԱՀՈՍ

Նախնադարյան մեթոդներով` անխոչընդոտ

Վերջապես երեկ Հանրային հեռուստառադիոընկերության խորհուրդը որոշեց` «Հայաստանի հանրային ռադիոընկերություն» փակ բաժնետիրական ընկերության գործադիր տնօրեն է նշանակվում Արման Սաղաթելյանը: Մինչ կհայտարարեին գործադիր տնօրենի անունը տեղի ունեցան օրենքի մի շարք խախտումներ, որոնց մասին Henaran.am-ը փորձեց զրուցել վերը նշված պաշտոնի համար հայտարարաված մրցույթի թափուր տեղի համար դիմած ԵՊՀ ռադիոհեռուստատեսային ժուռնալիստիկայի ամբիոնի դոցենտ, բ.գ.թ.  Աստղիկ Ավետիսյանի հետ: Տիկին Ավետիսյանն […]

Փող է պահանջել՝ մերկ նկարները չհրապարակելու դիմաց. Ժամանակ

Վերաքննիչ քրեական դատարանի վարույթում է Հրաչյա Գևորգյանի և Գարիկ Հարությունյանի գործով բերված վերաքննիչ բողոքների քննությունը: Գործը քննվել է Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Մարինե Մելքոնյանի նախագահությամբ: Նախկինում հինգ անգամ դատապարտված 50-ամյա Հրաչյա Գևորգյանը վերջին պատժից ազատվել էր 2011 թվականի սեպտեմբերին, նրա դատվածությունը մարված չէ, ըստ դատական ակտի՝ առկա է հանցագործության կատարման առանձնապես վտանգավոր […]

Կեսգիշերային կրակոցներ. 2 զոհ, 1 վիրավոր

Shamshyan.com-ը գրում է. Կեսգիշերին կրակոցներ են հնչել Արագածոտնի մարզում: Ինչպես Արագածոտնի մարզից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Արագած ավան-գյուղում հնչել են կրակոցներ, ինչի արդյունքում 2 հոգի մահացել է, իսկ 1 հոգի հրազենային վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Նշված գյուղ են ժամանել ոստիկանության Արագածոտնի մարզային վարչության օպերատիվ խումբը` մարզի ոստիկանապետ Գրիգոր Գրիգորյանի գլխավորությամբ: Ժամանել են նաեւ ոստիկանության […]

Անկայուն եղանակ

Հանրապետության տարածքում` Փետրվարի 4-6-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: 7-ին, 8-ի գիշերը շրջանների մեծ մասում, 8-ի ցերեկը արեւելյան շրջաններում սպասվում են տեղումներ: Քամին` հյուսիս-արևմտյան` 5-10 մ/վրկ արագությամբ: Օդի ջերմաստիճանը 4-ի գիշերն էապես չի փոխվի, 4-5-ին` առավելապես ցերեկը, կբարձրանա 5-7 աստիճանով,  7-ի ցերեկը նույնքան կնվազի: Մայրաքաղաք Երեւանում՝ փետրվարի 4-6-ին, 8-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ: […]

«Ջահել չես մնա, ծերություն կգա … » . Ժողովուրդ

Սերժ Սարգսյանի հրամանագրով Գեորգի Կուտոյանը երեկ նշանակվել է ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ։ Մինչ այս Կուտոյանը զբաղեցնում էր Սերժ Սարգսյանի օգնականի պաշտոնը եւ համակարգում Էր դատաիրավական ոլորտը։ Նրանից առաջ նախագահականում այդ պաշտոնը զբաղեցնում Էր ՀՀ ներկայիս գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանը, որը 2011-ին նշանակվեց ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ, իսկ 2013-ին դարձավ գլխավոր դատախազ։ Կուտոյանը եւ Կոստանյանը ընկերներ […]

Ով է կանգնած ոսկու կորզման ֆաբրիկայի պաշտոնյայի ինքնասպանության հետևում. Հրապարակ

Հունվարի 30-ին Կիեւյան կամրջից նետված 47-ամյա Արտակ Գալստյանը բնապահպանության նախարարության բնա-պահպանական տեսչության պետ Հակոբ Գալստյանի եղբայրն Է։ Նա երկար տարիներ աշխատել Էր Արարատի ոսկու կորզման ֆաբրիկայում՝ որպես արտադրամասի պետ։ Նրա վերաբերյալ Հատուկ քննչական ծառայությունում քրեական գործ կա հարուցված՝ խոշոր չափի ոսկու յուրացման մեղադրանքով։ Սակայն տարակուսելին այն է, որ եւ հանքի ղեկավարությունը, եւ աշխատակիցը պնդել են, […]

Եվրոն եւ դոլարը զգալի թանկանում են

Վերջին մեկ օրում մեկ եվրոյի փոխարժեքը բարձրացել է 2,38 դրամով, 1 ԱՄՆ դոլարի գինը` 1,96 դրամով, իսկ 1 ՌԴ ռուբլին՝ 0,06 դրամով: Այսպիսով հերթական անգամ հայական դրամը գրանցել է իր հերթական անկումը: ՀՀ ԿԲ հրապարակած տվյալների համաձայն` արտարժույթների փոխարժեքները այսօր կազմել է` Փոխարժեք ՀՀ Դրամ  ԱՄՆ Դոլար 491.78    Եվրո 536.97    ՌԴ Ռուբլի 6.25      

Առանց Սերժ Սարգսյանի հետ ֆոտոսեսիային մասնակիցների. Ժամանակ

Երեկ «Նոր Հսսյաստան» փրկության ճակատը հայտարարություն է տարածել մարտի 1-ին հանրահավաք անցկացնելու վերաբերյալ։ Հմայակ Հովհաննիսյանը հայտնեց, որ ովքեր անցած տարի մասնակցել են Սերժ Սարգսյանի հետ ֆոտո սեսիային մարտի 1-ին Ազատության հրապարակում անելիք չունեն։ «Միջազգային հանրությունից պահանջելու ենք կազմել «Մագնիտսկու ցուցակ»-ի նման ցուցակ, որում կընդգրկվեն բոլոր այն պաշտոնյաները, ովքեր կազմակերպեցին Մարտի 1-ի սպանդը», – ասաց նա։ […]

Որոշված է. Հայկական Ժամանակ

ԲՀԿ-ամերձ շրջանակներից հայտնի դարձավ, որ նախօրեին երեկոյան «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգա մավորները հանդիպել են վւսրչապետ Հովիկ Աբրահամյանի հետ։ Վերջինս նրանց տեղեկացրել է, որ կոալիցիա չեն մտնում։ Փոխարենը, այսօր տեղի է ունենալու ՀՀԿ ԳԱ նիստը, որի ընթացքում շատ բան Է հստակեցվելու։ Մասնավորապես, մեզ հայտնի դարձավ, որ ՀՀԿ-ՀՅԴ բանակցությունների ընթացքում կողմերը կանգ են առել հետեւյալ լուծման վրա Էկոնոմիկայի նախարարությունը հանձնվում Է ՀՅԴ-ին եւ […]

Մոսկվայում դաժան ծեծի են ենթարկել հրապարակախոս Անդրանիկ Սուլեյմանյանին

Մոսկվայի Ռաշչուպկին փողոցում անհայտ անձինք 3 հոգով հարձակվել ու դաժան ծեծի են ենթարկել Ռուսական աշխարհագրական միության անդամ, ճանապարհորդ և հրապարակախոս Անդրանիկ Սուլեյմանյանին, գրում է Lifenews-ը: Ըստ իրավապահների` տղամարդը ոստիկանություն է զանգահարել և հաղորդել, որ հանցագործները հափշտակել են փաստաթղթերով լի իր թղթապանակը: Ա. Սուլեյմանյանը տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ բժիշկները նրա մոտ աչքերի, դեմքի և գլխի բազմաթիվ հեմատոմաներ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Դեկտեմբերի