18 Մայիսի, Saturday, 2024
KFC

Դանակահարություն Բաբաջանյան փողոցի գիշերային ակումբի մոտ

Փետրվարի 23-ին՝ ժամը 04։35-ին, հիվանդանոցից ոստիկանության Մալաթիայի բաժնում հաղորդում է ստացվել, որ «պարանոցի եւ ճակատի շրջանի ծակած վերքեր» ախտորոշմամբ բուժօգնության է դիմել 27-ամյա Խաչատուր Մ.-ն, ով հայտնել է, որ վնասվածքը ստացել է Մասիս քաղաքում` պաշտպանվելու ժամանակ:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ նույն օրը, ժամը 04։40-ին, հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ «պարանոցի վնասվածք» ախտորոշմամբ բուժօգնության է դիմել 44-ամյա Ստեփան Գ.-ն, ով հայտնել է, որ վնասվածքը ստացել է Մալաթիա թաղամասի մոտակայքում գտնվող գնացքի գծերի վրա` վայր ընկնելու հետեւանքով:

Պարզվել է, որ ժամը 02։30-ին Մասիս-Երեւան ճանապարհին,   Խաչատուր Մ.-ին եւ Ստեփան Գ.-ին, վիճաբանության ժամանակ, վնասվածքները պատճառել են անհայտ անձինք:

Ոստիկանության ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ  հանցագործությունը կատարել է 28-ամյա Կարեն Մ.-ն, ով բացատրական աշխատանքների շնորհիվ, ժամը 13։30-ին ներկայացել է բաժին եւ տվել խոստովանական բացատրություն, որ ժամը 02։00-ին, Բաբաջանյան փողոցում գտնվող գիշերային ակումբի մոտ,  վիճաբանության ժամանակ, իր մոտ եղած դանակով հարվածել է Խաչատուր Մ.-ին եւ Ստեփան Գ.-ին` պատճառելով վնավածքներ, իսկ Խաչատուր Մ.-ն եւ Ստեփան Գ.-ն ձեռքերով եւ ոտքերով հարվածներ են հասցրել իր մարմնի տարբեր մասերին եւ պատճառել վնասվածքներ:

Նշանակվել են ԴԲՓ-ներ: Կատարվում է հետաքննություն:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ