14 Մայիսի, Չորեքշաբթի, 2025
KFC

Էջմիածնում եղբայրները ծեծել են երիտասարդ հարևանուհուն

Փետրվարի 22-ի երեկոյան ոստիկանության Երեւան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից Վաղարշապատի բաժնում հաղորդում էր ստացվել, որ իրենց է զանգահարել 35-ամյա Արմինե Ա.-ն եւ հայտնել, որ հարեւանն ու նրա եղբայրը ծեծել են իրեն:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ Արագածի 2-րդ զանգվածի թաղամասում 31-ամյա Ալեքսեյ Գ.-ն ծեծի է ենթարկել Արմինե Ա.-ին` ձախ ձեռքի մասում պատճառելով վնասվածք, իսկ հաջորդ օրը ծեծել է եղբայրը` 23-ամյա Արմեն Գ.-ն:

Փետրվարի 22-ին, ժամը 20-ին, եղբայրները ներկայացել են Վաղարշապատի բաժին:

Կատարվում է հետաքննություն:

 

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ