10 Հոկտեմբերի, Ուրբաթ, 2025
KFC

ԼՐԱՀՈՍ

«Սիրելիին նամակն» ու մեծ շրջադարձը. Ռաքել Դինք /ֆոտո/

Ռաքել Դինքի ճակատագիրն ասես Թուրքիայի հայության վերջին հարյուր տարվա պատմության հայելային անդրադարձը լինի: Նրա պատմությունը չափազանց դժվար է պատկերացնել առանց ամուսնու` Հրանտ Դինքի. նրանց կյանքը միաձուլված է լույս ու ստվերի պես՝ մինչ օրս, գրում է 100LIVES.COM-ը: Ռաքել Դինքը ծնվել է 1959 թվականին հայկական Վարդո գերդաստանում: Նրա մեծ հայրը` Վարդանը, որի անունից էլ ծագում է ցեղախմբի անունը, […]

Տարին դրամաշնորհային կլինի

Հայաստանը 2016 թվականին արդարադատության ոլորտի բարեփոխումների համար կստանա 10 մլն եվրո, սակայն այս ծրագրի ընդհանուր արժեքը կկազմի 29 միլիոն եվրո, որից 25 միլիոնը բյուջետային աջակցություն է, իսկ 4 միլիոնը` տեխնիկական: Բացի այդ ՀՀ կառավարությունը կստանա դրամաշնորհներ ուղղված ասոցացման համաձայնագրի գծով նախապատրաստական աշխատանքների համար: ՀՀ գյուղատնտեսական ոլորտին կտրամադրվի 25 միլիոն եվրո, որից 20 միլիոնը բյուջետային աջակցություն […]

Նախագահը մասնակցել է Սուրբ Սարգիս զորավարի հիշատակության օրվա առթիվ կազմակերպված միջոցառմանը

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու Արարատյան հայրապետական թեմի առաջնորդանիստ Սուրբ Սարգիս եկեղեցում մասնակցել է Սուրբ Սարգիս զորավարի տոնին նվիրված հանդիսավոր միջոցառմանը, որը տեղի է ունեցել թեմի առաջնորդական փոխանորդ գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի հանդիսապետությամբ: Միջոցառման շրջանակներում կատարվել է պետական սահմանի առաջնագծում ծառայության ընթացքում առավել աչքի ընկած երիտասարդ զինծառայողներիօրհնության կարգ: Սահմանային գոտում մարտական […]

Էրդողանը զգուշացրել է Ռուսաստանին

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը գուշացրել է Ռուսաստանին, որ իրենք թույլ չեն տա Սիրիայի հյուսիսում նոր ռազմաբազա կառուցել։ Թուրքական «haber7» լրատվական կայքը տեղեկացնում է, որ Էրդողանն այս մասին հայտնել է ուրբաթօրյա նամազից հետո լրագրողների հարցերին պատասխանելիս, գրում է Ermenihaber.am-ը։ Սիրիայի հյուսիսում Ռուսաստանի նոր ռազմաբազա հիմնելու մտադրության մասին հարցին  ի պատասխան Էրդողանը մասնավորապես ասել է, թե […]

Կրակի տակ, բայց անձնուրաց. Լուսինե չի հեռանա սահմանից /վիդեո/

Տավուշի մարզի սահմանապահ Չորաթան գյուղի բնակչուհի, առաջին կուրսի ուսանողուհի Լուսինե Զարգարյանը փաստում է, որ կրակոցները անկարող են կոտրել երիտասարդի մեջ` հայրենիքի համար լավ մասնագետ դաձռնալու ձգտումը: Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում Լուսինեն նշեց, որ ինքը երազում է հայրենի գյուղին նվիրվելու և գյուղի համար պիտանի մարդ լինելու մասին: Այս փխրուն, գեղեցիկ աղջիկը իրեն չի պատկերացնում իր գյուղից […]

«Մարդն իր իսկ տեսակին ոչինչ թույլ չի տալիս»

Մարդն ունի երկու ոտք և երկու համոզմունք. մեկն այն դեպքի համար, երբ իրեն լավ է զգում, մյուը, երբ իրեն լավ չի զգում: Վերջինը հավատքն է: Նա մի ողնաշարավոր կենդանի է, որ ունի անմահ հոգի և հայրենիք: Մարդը մի օգտակար էակ է, քանզի ծառայում է այն բանի համար, որ զինվորների մահվան գնով բարձրացնի նավթային արժետոմսերի գինը, […]

Ռուսաստանի 60 խոշոր քաղաքներում գրիպի համաճարակ է հայտարարված /վիդեո/

ՌԴ 60 խոշոր քաղաքներում գրիպի համաճարակ է։ Իրավիճակը հատկապես վտանգավոր է Սանկտ-Պետերբուրգում, այստեղ օրական 11-12 հազար մարդ է հիվանդանոցներ դիմում, մեծ մասը՝ երեխաներ։ Բժիշկներն անհանգստանում են՝ այս տարի գրիպի հատկապես ծանր տեսակն է տարածված, որը լուրջ հետեւանքներ է առաջացնում։ Գրիպի հետեւանքով մահվան դեպքեր են արձանագրվում, հիմնականում նրանց մոտ, ովքեր ուշ են դիմել հիվանդանոց։ Մանրամասները՝ տեսանյութում […]

«Մի խոսքով` ցավ եմ զգում»

«Ես շատ եմ ափսոսում ու շատ եմ ցավում, որ քանդում են մեր մշակութային արժեքները: Երիտասարդական պալատի քանդումը  եղավ ու այդ պատմությունը դեռ չենք մարսել: Սա մեր քաղաքի պատմությունն է»,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում, անդրադառնալով Զվարթնոց օդանավակայանի հին ուղևորային համալիրի էստակադան քանդելու վերաբերյալ որոշմանը,  ասաց երգիչ, երգահան Արտավազդ Բայաթյանը: Երաժիշտը փաստեց, որ քաղաքը իր պատմությունը ունի և […]

ԱՄՆ-ում հզոր ձնամրրիկի պատճառով 8 մարդ է մահացել

Ամերիկայի Միացյալ Նահանգների Արևելյան ափին ձյան առատ տեղումների հետևանքով 8 հոգի է մահացել, գրում է lifenews.ru-ն։ ԱՄՆ քաղաքացիները զոհվել են վատ եղանակային պայմանների և ճանապարհներին առաջացած մերկասառույցի հետևանքով տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային պատահարներից: Միացյալ Նահանգների Արևելյան ափի արդեն 11 նահանգում հայտարարվել է արտակարգ դրություն: Հունվարի 22-ին և 23-ին չեղյալ են հայտարարվել ինքնաթիռների ավելի քան 7100 չվերթներ: […]

Ինչպե՞ս էր գրվում մուլտֆիլմերի երաժշտությունը ոչ վաղ անցյալում /վիդեո/

Մուլտֆիլմերի երաժշտությունը դեռ մի քանի տարի առաջ ստեղծվում էր ոչ թե համակարգչային տեխնիկայի միջոցով, այլ ուղղակի երաժշտական մի քանի գործիքների համադրությամբ: Այս կերպով մուլտֆիլմի համար երաժշտությունը գրելը առավել բարդ էր, իսկ գործիքներին տիրապետելը իսկական պորֆեսիոնալիզմ էր պահանջում: Թե ինչպես էր գրվում մուլտֆիլմերի երաժշտությունը և ինչպիսի ձայն ուներ այն առանց համակարգչի միջամտության, ծանոթացեք՝ դիտելով տեսանյութը:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հոկտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Սեպտեմբերի