25 Սեպտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

ԼՐԱՀՈՍ

Մալաթիա-Սեբաստիայում տոնում են «այո»-ի հաղթանակը

Երևանի Մալաթիա-Սեբաստիա համայնքում տեղակայված 8/25 տեղամասում  ավարտվեց հաշվարկը: Նախնական հաշվարկով Սահմանադրության փոփոխված փաթեթին «այո» է ասել 526 ընտրող, «ոչ» է քվեարկել 306 ընտրող, անվավեր է ճանաչվել 29 քվեաթերթիկ: Քվեարկել է 861 ընտրող: Մալաթիա-Սեբաստիայի  8/25 տեղամասում  «այո»-ն նախնական տվյալներով հաղթեց:  

Շարմազանովի հայրենի քաղաքի նախնական տվյալները /թարմացված/

Լոռու մարզի Թումանյանի տարածաշրջանում ստացվել է հետևյալ նախնական պատկերը. սահմանադրական հանրաքվեին այո է ասել 10825 ընտրող, դեմ է քվեարկել 677-ը: Ալավերդի քաղաքում` 31 ընտրատարածքում,  հաղթել է «այո»-ն: Հանրաքվեի քվեարկությանը մասնակիցներից 3578-ը քվեարկել է «այո», 2974-ը` «ոչ»: Հիշեցնենք՝ Ալավերդին ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի և Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանի հայրենի քաղաքն է, որտեղ էլ նրանք այսօր կատարել […]

Լոռու մարզի գյուղերից. Ահնիձոր՝ 87` այո, 3` ոչ

Ստացվում են հանրաքվեի նախնական արդյունքները Լոռու մարզի գյուղերից՝ մասնավորապես 31 ընտրատարածքից: Այսպես՝ Ահնիձոր. 87` այո, 3` ոչ: Լորուտ. 344` այո, 46` ոչ: Ակներ 130` այո, 75` ոչ: Հագվի 170` այո, 43` ոչ: Կարմիր Աղեգի 81 այո, 13` ոչ: Հաղպատ` 293 այո, 89` ոչ: Մղարթ (32 ընտրատարածք).251՝ այո, 30` ոչ:

«Մի հատ «ոչ» նկարեք՝ պատռեմ». ընտրատեղամասում արդեն տոնում են /թարմացված/

Երևանի Մալաթիա-Սեբաստիա համայնքում տեղակայված 8/25 տեղամասում  շարունակվում է հաշվարկը: «Այո» և «ոչ» քվեաթերթիկների տրցակների քանակից կարելի է ենթադրել` հաղթում է «այո»-ն: Հաշվարկին ներկա դիտորդները արձանագրում են պրոցեսի ողջ ընթացքը: «Այո»-ի կողմնակիցները ոգևորված են: «Մի հատ «ոչ» նկարեք՝ պատռեմ»,-նետեց հանձնաժողովի անդամներից մեկը:  Րոպեներ առաջ 8/25 տեղամասում  ավարտվեց հաշվարկը: Նախնական հաշվարկով Սահմանադրության փոփոխված փաթեթին «այո» է ասել 526 ընտրող, «ոչ» […]

Արարատի 18/2 ընտրատեղամասում հաղթում է «ոչ»-ը. նախնական տվյալներ /լրացված/

Արարատի մարզի Արարատ քաղաքի 18/2 ընտրատեղամասում այս պահին գերակշռում է « ոչ»-ը` 370:  «Այո» քվեարկածների թիվը կազմում է 230: Հիշեցնենք, Արարատի մարզում ամենաբարձր մասնակցության տոկոսն է գրանցվել` 66 տոկոս: Հիշեցնենք, սրանք նախնական տվյալներ են` քվեաթերթիկների հաշվարկի ընթացքից: Քիչ այստեղ ավարտվեց քվեաքերքիկների հաշվարկը: Հաղթեց « ոչ»-ը` 434:  «Այո» են քվեարկել 289 հոգի, 40 քվեաթերթիկ անվավեր է:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Օգոստոսի