27 Հունվարի, Երեքշաբթի, 2026
KFC

ԼՐԱՀՈՍ

«Հայկական օր» Լեհաստանում

Փետրվարի 6-ին Լեհաստանի Բիեժուն քաղաքում տեղի ունեցավ «Հայկական օր» խորագրով միջոցառում, որը կազմակերպվել էր Բիեժունի քաղաքապետարանի, «Բիեժունի բարեկամներ» հասարակական կազմակերպության և Բիեժունի թանգարանի կողմից` Լեհաստանում ՀՀ դեսպանության հովանու ներքո: Հայաստանին նվիրված միջոցառման շրջանակներում ներկայացվեցին լեհ ճանաչված հոգևորական և լուսանկարիչ Ստանիսլավ Պինդերայի «Հայաստան. ձեռքի հեռավորություն» խորագրով լուսանկարչական աշխատանքները, որոնցում պատկերված են Հայաստանի տեսարժան վայրերը, պատմամշակութային հուշարձանները, […]

ԼՂ հակամարտությունը կարող է կարգավորվել միայն խաղաղ ճանապարհով․ Շվեդիայի արտգործնախարար

Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը չպետք է ռազմական լուծում ունենա, այն կարող է կարգավորվել միայն խաղաղ ճանապարհով։ Այս մասին այսօր ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ ասել է Շվեդիայի արտգործնախարար Մարգոտ Վալստրյոմը։ Նա նշել է, որ Շվեդիան Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի կարգավորումը տեսնում է Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո` խաղաղ բանակցությունների ձևաչափով «Մենք պարոն Նալբանդյանի հետ քննարկել ենք […]

Արամ Սրբազանը՝ Էրդողանի բանբեր /վիդեո/

« Պոլսահայ համայնքը հոգևոր առումով անգլուխ է մնացել»,-այսօր Հենարան մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց տարածաշրջանային հարցերով փորձագետ-վերլուծաբան պոլսահայ Սարգիս Հացպանյանը: Հացպանյանի խոսքով՝ պոլսահայության խնդիրները կապված են Պոլսո պատրիարքի հետ: Հացպանյանի փոխանցմամբ ՝ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը Մեսրոպ Մութաֆյանի անբուժելի հիվանդությունը շահագործելով է մնում այդ աթոռին և իր գործնեյությամբ ծառայում թուրքական դիվանագիտությանը: «Արդեն 8-րդ տարին […]

Շվեդիայի արտգործնախարարը Երևանից կմեկնի Բաքու

Շվեդիայի արտաքին գործերի նախարար Մարգոտ Վալստրյոմը, ով ներկայումս գտնում է Երեւանում, փետրվարի 9-10-ն աշխատանքային այցով կլինի Ադրբեջանում: Այդ մասին գրում է ադրբեջանական ԱՊԱ-ն։ Այցի շրջանակում Շվեդիայի արտգործնախարարը կհանդիպի Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի հետ: Հանդիպումից հետո երկու երկրի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները մամուլի ասուլիս կհրավիրեն:

Մանկական ուղեղային կաթված ունեցող Միլենան օգնության կարիք ունի

Այս բալիկի մոտ կա մանկական ուղեղային կաթված: Մկանային տոնուսը և խորը ջլային ռեֆլեքսները բարձր են ստորին վերջույթներում: Միլենային անհրաժեշտ է մկանները թուլացնող վիրահատություն, որն արժե 50,000 ռուբլի, այն պետք է արվի Կրասնոդարում: Միլենայի մայրիկի հետ կարող եք կապ հաստատել 093 59 01 63. 055 46 89 98 հեռախոսահամարներով: Armeconembank 163005427212 Ստացող՝ Արմինե Մինասյան՝ Միլենայի մայրն […]

4 000 ՀՀ քաղաքացու համար սահմանված ՌԴ մուտքի արգելքը հանվել է

Հայաստանի Միգրացիոն պետական ծառայությունը 2015 թվականին ընդունել է 7843 դիմում այն քաղաքացիներից, ովքեր իրենց թույլ տված խախտումների պատճառով ունեցել են ՌԴ մուտք գործելու արգելանք: Ինչպես հայտնում է  «Արմենպրես»-ը Միգրացիոն պետական ծառայության պետ Գագիկ Եգանյանը նշել է, որ ստացված դիմումների մեծ մասը` 7 826-ն, արդեն ներկայացվել է Ռուսաստանի Դաշնություն: Դրանցից 7 հազար 262-ի վերաբերյալ պատասխան է […]

Հայաստանի հրուշակագործները կժամանեն Մոսկվա՝ մասնակցելու Շոկոլադի սալոնին

Մոսկվայում մարտի 5-8-ը տեղի կունենա Շոկոլադի սալոն, որին կմասնակցեն 12 երկրներից մոտ  70 ներկայացուցիչներ, այդ թվում՝ Հայաստանից, ԱՄՆ-ից, Շվեյցարիայից եւ այլն, գրում է РИА Новости-ն։ Այցելուներին կներկայացվի շոկոլադե զգեստներով ցուցադրություն։ «Մոսկվայի հինգերորդ Շոկոլադի սալոնը տեղի կունենա 2016 թվականի մարտի 5-8-ը Կրասնայա Պրեսնյայի Ցուցահանդեսային կենտրոնում: Ամենաընդգրկուն փառատոնն այցելուներին կուրախացնի բազմազան ծրագրով. շոկոլադե զգեստների հռչակավոր դեֆիլեով, աշխարհի ամենահայտնի շոկոլադագործների […]

Իրադրությունն առաջնագծում

Փետրվարի 8-ին և լույս 9-ի գիշերը  ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը, տարբեր տրամաչափի հրաձգայինզինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է շուրջ 600 կրակոց: Ինչպես հայտնում են ԼՂՀ ՊԲ լրատվական ծառայությունից առաջապահ զորամասերը տիրապետում ենօպերատիվ-մարտավարական իրադրությանն առաջնային գծում և շարունակում վստահորեն իրականացնել իրենցառջև դրված մարտական խնդիրը:

Որոշ ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունից տեղեկացնում են, որ փետրվարի 9-ին՝ ժամը 10:00-ի դրությամբ, Դիլիջանի և Տիգրանաշենի լեռնանցքներում տեղ-տեղ մերկասառույց է: Արմավիրի, Ալավերդու, Նոյեմբերյանի և Տավուշի ավտոճանապարհներին տեղում է ձյուն:  Վարդենյաց լեռնանցքը փակ է: Միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են: Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով նախարարությունից հայտնում են, որ  ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին շուրջօրյա կատարում են մաքրման […]

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունից տեղեկացնում ենէ, որ փետրվարի 9-ի ժամը 10.00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են: Փակ է Վարդենյաց լեռնանցքը: Դժվարանցանելի են Վանաձոր-Ալավերդի, Ուրասար-Կաթնաղբյուր, Սպիտակ-Ապարան, Նոյեմբերյան-Ջուջևան (միայն բեռնատարների համար), Սոթք-Քարվաճառ, Կոտայքի մարզի Կապուտան և Ջրաբեր համայնքների ավտոճանապարհները, Դիլիջանի ոլորանները: Վայոց Ձորի մարզի Վայք-Զանգեր և Սյունիքի մարզի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Դեկտեմբերի