21 Նոյեմբերի, Ուրբաթ, 2025
KFC

ԼՐԱՀՈՍ

Ավտոճանապարհը բաց է

Վրաստանի ենթակառուցվածքների նախարարության ճանապարհային դեպարտամենտից ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությանը տեղեկացրել են, որ փետրվարի 4-ին Ստեփանծմինդա -Լարս ավտոճանապարհը բոլոր տեսակի տրասնպորտային միջոցների համար շուրջօրյա բաց է անվաշղթաներ կիրառելու դեպքում:

Բենզինը 5 տոկոսով թանկացավ

Ռուսաստանում նախորդ՝ 2015-ի ընթացքում բենզինի գներն ավելացել են 5 տոկոս։ Росстат-ից նշել են, որ նախորդ տարվա դեկտեմբերին բանզինի գինը նվազել է, սակայն ընդհանուր տարվա կտրվածքով 5 տոկոսով ավելացել է։ ՌԴ փոխվարչապետ Արկադի Դվորկովիչը այս կապակցությամբ հայտնել է, որ 2016-ի ընթացքում Ռուսաստանում բենզինի գները չեն բարձրանա ինֆլիացիայի մակարդակից։ Նա հույս է հայտնել, որ անգամ ավելի ցածր կլինի […]

Քառասունօրյա «սուգ»՝ «Հայանտառ»-ում

Անակնկալ ձեւով «Հայանտառ» ՊՈԱԿ-ի տնօրենի օգնականի պաշտոնում նշանակված եւ ընդամենը երկու ամիս աշխատած Տիգրան Խաչատրյանը (Սյունիքի մարզպետի որդին) նույն կերպ էլ հեռացավ վերոհիշյալ պաշտոնից: Հիշեցնենք, որ նշանակումից հետո, երբ կարծիքներ շրջանառվեցին, թե «Հայանտառ»-ում նրա նմաններն են աշխատում, այդ պատճառով էլ մեր կանաչ զանգվածն (անտառներն) այս օրին է, «Հայանտառ» ՊՈԱԿ-ի տնօրեն Մարտուն Մաթեւոսյանը շտապեց պարզաբանել. «Տիգրան […]

«Տխուր» թվեր

500 միլիոն դոլար. այսքանով է կրճատվել ՀՀ ուղարկվող տրանսֆերտները: ԿԲ տվյալներով` 2015թ. հունվար-փետրվար ամիսներին Հայաստան ուղարկվել է 1մլրդ. 323.6 մլն ԱՄՆ դոլարին համարժեք դրամ գումար: 2014թ. այդ ցուցանիշը 2 մլրդ. 123,6 մլն դրամ էր: Ընդ որում, կտրուկ նվազել են Ռուսաստանից ուղարկվող միջոցները: Մինչդեռ մնացած երկրներից փոխանցվող տրանսֆերտները աճել են:

Վերջը տվեցին

«Օրանժ Արմենիա» ՓԲԸ-ի լիիրավ իրավահաջորդը այսուհետ «Յուքոմ» ՍՊԸ-ն է, որի կանոնադրական կապիտալը 17 մլն դրամ է: Այս մասին պաշտոնապես հայտարարել է «Յուքոմ»-ը: Ընկերությունը «Օրանժ Արմենիա»-ին կլանելուց հետո փաստացի դարձավ հայաստանյան կապի ոլորտի եթե ոչ առաջին, ապա երկրորդ հսկան: Մասնագետները «Յուքոմ»-ի արժեքը գնահատում են մոտ 500 մլն դոլար: Նկատենք, որ ըստ մամուլի` ինտերնետ մատակարարող այս ընկերությունը պատկանում է ՖՖ […]

Վարդենյաց լեռնանցքում տեղ-տեղ մերկասառույց է

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 4-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ, Բերդ-Ճամբարակ ճանապարհահատվածը փակ է: Վարդենյաց լեռնանցքում տեղ-տեղ մերկասառույց է: Միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են: Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին շուրջօրյա կատարում են մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ:

Բաղրամյան 26-ում լուրջ կասկածներ ունեն. Հրապարակ

Սկանդալը, որ առաջացավ ֆինանսների առաջին փոխնախարար Պավել Սաֆարյանի անսպասելի հայտարարությունից, թե անցած տարվա բյուջեն թերակատարվել Է մոտ 80 մլրդ. դրամով, նոր թափ է ստանում։ Ըստ մամուլի, փոխնախարարի այդ անակնկալ անկեղծությունը դուր չի եկել Բաղրամյան 26-ին։ Ասում են, թե այս առիթով լուրջ դժգոհություն է արտահայտել նաեւ Սերժ Սարգսյանը։ Ավելին՝ կասկածներ հնչեցին, թե նման հայտարարությունը դժվար թե լեզվի սայթաքում լիներ այնպիսի փորձառու […]

Նախնադարյան մեթոդներով` անխոչընդոտ

Վերջապես երեկ Հանրային հեռուստառադիոընկերության խորհուրդը որոշեց` «Հայաստանի հանրային ռադիոընկերություն» փակ բաժնետիրական ընկերության գործադիր տնօրեն է նշանակվում Արման Սաղաթելյանը: Մինչ կհայտարարեին գործադիր տնօրենի անունը տեղի ունեցան օրենքի մի շարք խախտումներ, որոնց մասին Henaran.am-ը փորձեց զրուցել վերը նշված պաշտոնի համար հայտարարաված մրցույթի թափուր տեղի համար դիմած ԵՊՀ ռադիոհեռուստատեսային ժուռնալիստիկայի ամբիոնի դոցենտ, բ.գ.թ.  Աստղիկ Ավետիսյանի հետ: Տիկին Ավետիսյանն […]

Փող է պահանջել՝ մերկ նկարները չհրապարակելու դիմաց. Ժամանակ

Վերաքննիչ քրեական դատարանի վարույթում է Հրաչյա Գևորգյանի և Գարիկ Հարությունյանի գործով բերված վերաքննիչ բողոքների քննությունը: Գործը քննվել է Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Մարինե Մելքոնյանի նախագահությամբ: Նախկինում հինգ անգամ դատապարտված 50-ամյա Հրաչյա Գևորգյանը վերջին պատժից ազատվել էր 2011 թվականի սեպտեմբերին, նրա դատվածությունը մարված չէ, ըստ դատական ակտի՝ առկա է հանցագործության կատարման առանձնապես վտանգավոր […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Նոյեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Հոկտեմբերի