21 Նոյեմբերի, Ուրբաթ, 2025
KFC

ԼՐԱՀՈՍ

Թեկնածու չունե՞ն

Այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը հայտնեց, որ դեռ ՄԻՊ- ի պաշտոնի համար  թեկնածու չունեն, բայց առաջիկայում, ամենայն հավանականությամբ, խմբակցությունում կքննարկեն այդ հարցը: Հիշեցնենք, որ մինչև փետրվարի 9-ը ԱԺ պետաիրավական հարցերով մշտական հանձնաժողովի անդամները պետք է հանձնաժողով ներկայացնեն իրենց թեկնածուներին:

ՀՀ-ում հանքարդյունաբերողներն անցան էներգետիկայի դաշտ

ՀՀ կառավարությունը հետաքրքրվածություն է ցուցաբերել «Համակցված Շոգեգազային ցիկլով» 234 ՄՎտ ընդհանուր հզորությամբ եւ ոչ պակաս 50,5% ընդհանուր ՕԳԳ ապահովող էլեկտրաէներգիա արտադրող նոր էլեկտրակայանի կառուցման համար՝ հաշվի առնելով ժամանակակից տեխնոլոգիաների վրա հիմնված եւ ավելի ցածր ծախսեր պահանջող էլեկտրաէներգիայի կայուն և աճող պահանջարկը: Այդ պահանջարկն ապահովելու համար ՀՀ Էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարությունը գնահատել է հնարավոր համագործակցությունը […]

ԻՊ ահաբեկիչները 4 գերու են գլխատել

«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման անդամները նախօրեին տեսանյութ են հրապարակել, որում ցուցադրել են, թե ինչպես էին պատրաստվել Եմենում տեղի ունեցած ահաբեկչություններից մեկին։ Տեսանյութում երեւում է նաեւ, որ ահաբեկիչները 4 գերու են գլխատում։ Թե ովքեր են մահապատժի ենթարկվածները, հայտնի չէ։ Նրանք հնարավոր է՝ հենց ԻՊ անդամներ են։ Ահաբեկիչները մեկ անգամ չէ, որ մահապատժի են ենթարկել իրենց իսկ […]

Ինչու Հայաստանում բենզինը չի էժանանում /վիդեո/

ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր կառավարության նիստում ՀՀ  ՏՄՊՊՀ նախագահ Արտակ Շաբոյանին հիշեցրել է, որ վերջինիս հանձնարարել էր ուսումնասիրել դիզվառելիք-բենզինի շուկան ու ներկայացնել առկա իրավիճակը: Հիշեցնենք՝ երեկ հայրենի պատգամավորները ԱԺ-ում եւս մեկ անգամ բարձրաձայնեցին առկա խնդիրը, որ աշխարհում վառելիքի գները նվազում են, մինչդեռ մեզ մոտ բենզինը շարունակում է մնալ նույն գնին կամ մեկ- մեկ թանկանալ: Ըստ […]

Շփման գծում զինված բախումները մտահոգվելու լուրջ առիթ են դարձել

Գերմանիայի արտաքին գործերի նախարար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը հոդված է հրապարակել The Huffington Post-ում՝ «Ինչո՞ւ է ԵԱՀԿ-ն անփոխարինելի Եվրոպայի անվտանգության համար» վերնագրով։ Հոդվածում անդրադարձ կա նաեւ Լեռնային Ղարաբաղի խնդրին։ Շտայնմայերը նշել է, որ նման սառեցված հակամարտությունները այդ շրջաններում բնակվող մարդկանց համար մեծ դժվարություններ են առաջացնում «Լեռնային Ղարաբաղի շփման գծում և հայ-ադրբեջանական սահմանին զինված բախումները մտահոգվելու լուրջ առիթ են […]

Ցինիզմ է. Նաիրա Զոհրաբյանը մասնակցում է սպանված կուրսանտի դատին /վիդեո/

Ավան և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում շարունակվում է  Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի կուրսանտ, դաժանաբար սպանված Հայկազ Բարսեղյանի գործով դատաքննությունը: Հիշեցնենք, որ Հիշեցնենք, հունվարի 29-ին՝ ժամը 06:35-ի սահմաններում, հայտնաբերվել էր Հայկազ Բարսեղյանը՝ պտտաձողի վրա պարանով կախված վիճակում: Նշենք, որ գործը գտնվում է ապացույցների հետազոտման փուլում: Այսօր դատական նիստին մասնակցում է նաև ԱԺ […]

2020-ին չարորակ նորագոյացություններից մահացողների թիվը կկազմի 10 միլիոն

Աշխարհում քաղցկեղի դեմ պայքարի միջազգային միությունը, ԱՀԿ-ն և գործընկեր միջազգային կազմակերպությունները փետրվարի 4-ը նշում են` որպես Քաղցկեցի դեմ պայքարի միջազգային օր: Այս տարի քաղցկեղի դեմ պայքարին ուղղված միջոցառումները կրում են «Մենք կարող ենք, ես կարող եմ» խորագիրը: Օրվա խորհուրդն է` ևս մեկ անգամ հասարակության ուշադրությունը սևեռել չարորակ նորագոյացությունների հետ կապված խնդիրներին, որոնք հանդիսանում են լրջագույն մարտահրավեր առողջապահական համակարգի համար: ԱՀԿ […]

Մոսկվան չի մոռանա Թուրքիայի աջակցությունը ահաբեկիչներին. Լավրով

Սերգեյ Լավրովը հայտարարել իտալական Limes հանդեսին տված հարցազրույցում հայտարարել է, որ Մոսկվան չի մոռանա Թուրքիայի աջակցությունը ահաբեկիչներին, բայց միեւնույն ժամանակ բարեկամաբար է տրամադրված թուրք ժողովրդի նկատմամբ: Այդ մասին Ռուսաստանի արտաքին գործերի նախարար  հանդեսին տված հարցազրույցում: Ինչպես տեղեկացնում է ՌԴ արտաքին գործերի նախարարության կայքը, Լավրովն ասել է․ «Մենք չենք մոռանա այդ օժանդակությունն ահաբեկիչներին: Միեւնույն ժամանակ հավասարության նշան չենք դնում այսօրվա […]

Սահմանում համեմատաբար հանգիստ է եղել

Փետրվարի 3-ի ողջ օրվա ընթացքում և լույս 4-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում տիրել է համեմատաբար հանգիստ վիճակ: Այս մասին հայտնում են ԼՂՀ ՊԲ-ից՝ մանրամասնելով, որ նշված ժամանակահատվածում հակառակորդի առաջապահ ստորաբաժանումները, ի տարբերություն նախորդ օրերի ձեռնարկած ականանետային հարվածների, հայկական մի շարք դիրքերի ուղղությամբ կիրառել են հրաձգային զինատեսակներ այդ թվում` գնդացիրներ և դիպուկահար հրացաններ: ՊԲ […]

«Ո՞ր օրվանից դպրոցը դարձավ դուքյան» /վիդեո/

«Դուստրս ամուսնացած է Երևանում: Մասնագիտությամբ մանկավարժ է և անցնելով սահմանված մրցույթը` աշխատանքի է անցել դպրոցում: Մի քանի օր անց տնօրենը նրան ասում է՝ դիմում գրի ու գնա: Սա իմ դպրոցն է, և ես չեմ ուզում էստեղ աշխատես: Աղջիկս դիմում է գրում ու դուրս գալիս: Հիմա ես կառավարությունից հարցնում եմ՝ ո՞ր օրվանից դպրոցը դարձավ ինչ-որ մեկի […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Նոյեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Հոկտեմբերի