Մահացել է բրիտանացի երգիչ Դեւիդ Բոուին /վիդեո/

Քաղցկեղից մահացել է բրիտանացի հայտնի երգիչ Դեւիդ Բոուին։ Այդ մասին տեղեկություն է տարածվել երգչի պաշտոնական էջում։ «Դեւիդ Բոուին մահացել է ընտանիքի շրջապատում՝ 18 ամիս քաղցկեղի դեմ պայքարելուց հետո»,- ասվում է հաղորդագրության մեջ։ Հանրահայտ երաժիշտը 69 տարեկան էր։