Եթե հասկանաս
Մի մտածիր այն մասին, թե ինչ են հարցրել, այլ մտածիր, թե ինչու են հարցրել։ Հասկանաս, թե ինչու են հարցրել, կիմանաս, թե ինչ պատասխանել։ Մաքսիմ Գորկի
Մի մտածիր այն մասին, թե ինչ են հարցրել, այլ մտածիր, թե ինչու են հարցրել։ Հասկանաս, թե ինչու են հարցրել, կիմանաս, թե ինչ պատասխանել։ Մաքսիմ Գորկի
ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը դեկտեմբերի 29-ին այցելել է Տավուշի մարզի հյուսիսարեւելյան ուղղության վրա գտնվող սահմանապահ հենակետեր եւ պաշտպանական դիրքեր: ԱԺ նախագահի այցելության հիմնական նպատակն էր տեղում ծանոթանալ զինծառայողների առօրյային, մարտական հենակետերի պատրաստականությանը, դիրքային ապահովվածությանը: Օրենսդիր մարմնի ղեկավարը իր երախտագիտությունն է հայտնել զինծառայողներին, ովքեր, դիմակայելով հակառակորդին, ապահովում են մեր երկրի խաղաղությունը: Գալուստ Սահակյանը նշել է. «Խաղաղության […]
Դեկտեմբերի 29-ին արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն այցելեց Հայաստան – Ադրբեջան սահմանագծում հերթապահություն իրականացնող ՀՀ զինված ուժերի առաջապահ դիրքեր: Այցելության ընթացքում նախարար Նալբանդյանը ծանոթացավ առաջնագծում զինվորների ծառայության ընթացքին և պայմաններին: Զինծառայողների հետ երկարատև զրույցի ընթացքում Էդվարդ Նալբանդյանը խոսեց ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման ուղղությամբ Հայաստանի կողմից գործադրվող ջանքերի, այլ երկրների հետ հարաբերությունների, տարածաշրջանային խնդիրների վերաբերյալ Հայաստանի մոտեցումների մասին, պատասխանեց […]
Դեկտեմբերի 29-ին ՌԴ Էներգետիկայի նախարարությունում տեղի ունեցավ «Հայաստանի Հանրապետության կառավարության և Ռուսաստանի Դաշնության կառավարության միջև Հայաստանի Հանրապետություն բնական գազի, նավթամթերքների և չմշակված բնական ալմաստների առաքման ոլորտում համագործակցության վերաբերյալ» 2013թ.-ի դեկտեմբերի 2-ի Համաձայնագրում փոփոխություններ կատարելու մասին Արձանագրության ստորագրման արարողությունը: Արձանագրությունը ստորագրեցին ՌԴ-ում ՀՀ դեսպան Օլեգ Եսայանը և ՌԴ Էներգետիկայի նախարար Ալեքսանդր Նովակը:
Սառեցված մսամթերքը` հնդկահավ, խոզի բուդ, անհրաժեշտ է հալեցնել սառնարանում, սառը ջրում կամ միկրոալիքային վառարանում: Եթե հրուշակեղենը պարունակում է կաթ և ձու, պետք է սկզբում եփել նվազագույնը 1100 C, ապա սառեցնել եփելուց հետո: Պետք չէ օգտագործել նույն գդալը խառնելու և համտեսելու համար, քանի որ անվտանգ չէ. այն կարող է տարածել մանրէներ և վարակներ: Սնունդ պատրաստելիս անհրաժեշտ […]
Դեկտեմբերի 29-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը ներկա է գտնվել ՀՀ ԶՈՒ ռազմաավիացիոն զորամասերից մեկի օդաչուների և տեխնիկական անձնակազմի համար նախատեսված նորակառույց ճաշարանի հանդիսավոր բացմանը: Պաշտպանական գերատեսչության ղեկավարը ՊՆ բարձրաստիճան ներկայացուցիչների ուղեկցությամբ ծանոթացել է կառույցի տեխնիկական հագեցվածությանն ու պայմաններին և նշել է, որ զինծառայողների սոցիալ-կենցաղային պայմանների բարելավման հարցերը մշտապես գտնվում են հանրապետության և ԶՈՒ ղեկավարության […]
Փաստաբաններ Լուսինե Սահակյանը, Երվանդ Վարոսյանը և փաստաբան Վահե Գրիգորյանը Մարդու իրավունքների եվրոպական դատարան են ներկայացրել Հայկ Կյուրեղյանի գործով բողոքը: Փաստաբանները պահանջում են 2014թ. հունիսի 12-ին Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի մոտից ոստիկանության Կենտրոնի բաժին տեղափոխելիս, ապա նաև բաժնում Հայկ Կյուրեղյանին ծեծի ենթարկելու փաստերով ճանաչել վերջինիս նկատմամբ` ՄԻԵԿ 3-րդ հոդվածի խախտման […]
Հայ աշխարհահռչակ դիզայներ Ջեյսոն Բասմաջյանը դարձել է իտալական Cerruti 1881 ընկերության ստեղծագործական տնօրենը: Մինչ այդ դիզայները որոշ ժամանակ եղել է տղամարդկանց հագուստի Gieves & Hawkes ապրանքանիշի կրեատիվ տնօրենը (պատկանում է Trinity չինական ընկերությունների խմբին): Ջեյսոն Բասմաջյանն այսօր աշխարհի ամենապահանջարկված դիզայներներից մեկն է նորաձեւոթյան աշխարհում, գրում է aadmag.am-ը: Նրա հավաքածունները բաղկացած են համաշխարհային ամենահեղինակավոր բրենդերից: Cerruti […]
Ազատամարտիկ, պահեստազորի գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի դուստրը՝ 6 ամյա Սվետլանան նամակ է գրել ՀՀ նախագահին: Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում Վոլոդյա Ավետիսյանի որդին՝ Նորայր Ավետիսյանը, նշեց, որ դա երեխայի կամքն է, սակայն ընտանիքը չի պատրաստվում նամակը ուղարկել նախագահին: «Պարոն նախագահ, Ձեզ է դիմում Սվետլաննա Ավետիսյանը` Վոլոդյա Ավետիսյանի փոքր աղջիկը: Ցանկացած երեխա` այդ թվում նաև ես, իրավունք ունենք […]
ՀՀ պաշտպանության նախարարությունը Ամանորի գիշերը` դեկտեմբերի 31-ին, կազմակերպում է զոհված ազատամարտիկների ծնողների և հարազատների այցելություն «Եռաբլուր» զինվորական պանթեոն: Ավտոբուսները կմեկնեն հետևյալ երթուղիներով. Երթուղի 1-ին` Լամպերի գործարան – Մետրո «Բարեկամություն» – «Այրարատ» կ/թ-«Սասունցի Դավիթ» կայարան – «Հայրենիք» Կ/թ – «Եռաբլուր» զինվորական պանթեոն- Լամպերի գործարան: Մեկնումը` դեկտեմբերի 31-ին, ժամը 20.00-ին Լամպերի գործարանի մոտից: Երթուղի 2-րդ` […]