Սրտի կաթված է ստացել

ՀՀ արդարադատության փոխնախարար Արսեն Մկրտչյանը սրտի կաթված է ստացել: Վերջինիս հունվարի 24-ին կատարվել է սրտի ստենդավորում: Մկրտչյանն այս պահին գտնվում է վերակենդանացման բաժանմունքում:
ՀՀ արդարադատության փոխնախարար Արսեն Մկրտչյանը սրտի կաթված է ստացել: Վերջինիս հունվարի 24-ին կատարվել է սրտի ստենդավորում: Մկրտչյանն այս պահին գտնվում է վերակենդանացման բաժանմունքում:
2015թ. Թուրքիայում յուրաքանչյուր օր 4 մարդ է սպանվել, iսկ սպանությունների հիմնական պատճառները եղել են փողն ու արժանապատվությունը: Թուրքական «Hürriyet» թերթի կայքի համաձայն՝ կազմակերպված հանցագործություններն անցյալ տարի կազմել են ընդամենը 2 տոկոս, սերիական հանցագործություններ չեն գրանցվել, գրում է Ermenihaber.am-ը: Ըստ պաշտոնական տվյալների՝ 2015թ. այդ երկրում սպանվել է 1.542 մարդ: Համեմատության համար նշենք, որ 2014թ. սպանվածների թիվը […]
Ապօրինաբար մեկ ուրիշին դիտավորությամբ կյանքից զրկելու վերաբերյալ Արարատի և Վայոց Ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանում քննվող քրեական գործով ամբաստանյալ Արմեն Ս.-ն, նախազգուշացված լինելով սուտ մատնություն կատարելու համար նախատեսված քրեական պատասխանատվության մասին, հայտնել է ՀՀ ոստիկանության Արտաշատի բաժնի հատուկ ծառայություն իրականացնող անձի կողմից առերևույթ բռնության գործադրմամբ զուգորդված պաշտոնեական լիազորություններն անցնելու վերաբերյալ տվյալներ: Այս մասին տեղեկացնում է […]
Րոպեներ առաջ Նորք-Մարաշում վնասազերծված «հանցավոր խմբի» գործով կալանավորված Նելլի Մինասյանը ազատ է արձակվել: Նրա պաշտպան Ինեսա Պետրոսյանը մեզ հետ զրույցում ասաց, որ Նելլի Մինասյանի կալանքի ժամկետը չի երկարացվել: Ամենայն հավանականությամբ, նրա նկատմամբ խափանման միջոց կընտրվի ստորագրություն չհեռանալու մասին: Նշենք, որ այսօր նույն գործով ազատէ արձակվել նաև այս գործով կալանավորված Լիլիթ Թորոսյանը, ում նկատմամբ որպես խափանման […]
Համաձայն Երևանի ավագանու կողմից հաստատված պարտադիր բարեկարգման կարգի՝ մայրաքաղաքում գործունեություն իրականացնող տնտեսվարողները ձմռան ամիսներին պարտավոր են ապահովել իրենց օբյեկտների հարակից տարածքների ձնամաքրման և ձնահեռացման աշխատանքները: Այս մասին հայտնում են քաղաքապետարանի լրատվական ծառայությունից: Ըստ այդմ, հորդորում ենք բոլորին պահպանել նշված կարգի պատշաճ իրականացումը: Անբարեխիղճ տնտեսվարողների նկատմամբ օրենքով սահմանված կարգով կկիրառվեն տուգանքներ:
Մոլդովայում կրքերն ավելի են բորբոքվում։ Մարդիկ բողոքի ակցիաներ են իրականացնում, 100 հազարավոր մարդիկ դուրս են եկել փողոց՝ բողոքելով իշխանությունների դեմ, գրում է “Вести”-ն։ «Մենք այնպիսի իշխանությունների օրոք ենք ապրում, որ ասես դժոխքում լինենք։ Նրանք գողանում են եւ չեն կարողանում կշտանալ։ Նրանք ցանկանում են շարունակել ծաղրել մեզ ու ոտքերը սրբել մեզ վրա»,- ասում են մարդիկ։ Ընդդիմությունը նույնպես […]
«Վահան Շիրխանյանը առողջության հետ կապված լուրջ խնդիր ունի: Կալանավորումը բավականին վատ է անդրադառնում նրա առողջական վիճակի վրա»,-այս մասին Henaran.am-ի հետ զրույցում ասաց պաշտպանության նախկին փոխնախարարի պաշտպան Տիգրան Տեր-Եսայանը: Նշենք, որ Շիրխանյանը կալանավորվել է Նորք-Մարաշում վնասազերծված զինված խմբի հետ համագործակցելու մեղադրանքով: Կողմը վերաքննիչ բողոքում բարձրացրել էր առաջին ատյանի դատարանի կողմից կալանավորումն ընտրելու, ինչպես նաև գրավ չկիրառելու […]
Գալուստ Սահակյանը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբին` հիմնադրման 10-ամյակի առթիվ: Այս մասին հայտնում է խորհրդարանի լրատվական ծառայությունը: ՀՀ ԱԺ նախագահի շնորհավորական ուղերձում ասվում է. «Շնորհավորում եմ Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի անդամներին, ողջ աշխատակազմին ու երկրպագուներին՝ նվագախմբի հիմնադրման 10-ամյակի առթիվ: Երիտասարդ, տաղանդավոր երաժիշտ Սերգեյ Սմբատյանի գլխավորությամբ նվագախումբն իր կարեւոր տեղն է զբաղեցնում Հայաստանի […]
ՀՀ գլխավոր դատախազ, Մարդու իրավունքների եվրոպական դատարանում ՀՀ կառավարության լիազոր ներկայացուցիչ Գ. Կոստանյանի գլխավորած պատվիրակությունը հունվարի 25-ից 30-ը աշխատանքային այցով մեկնել է Ստրասբուրգ: Այս մասին հայտնում են ՀՀ գլխավոր դատախազության լրատվական ծառայությունից: Այցի շրջանակներում Գ. Կոստանյանը Ստրասբուրգում հանդիպումներ կունենա Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախագահ Գուիդո Ռայմոնդի (Guido Raimondi), Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Նիլս Մուժնիեկսի […]
Այսօր ՌԴ տարբեր քաղաքներում կարանտին է մտցվել՝ կապված խոզագրիպի հետ։ Մասնավորապես, Կամչատկայի շրջանում կարանտին է։ «Դա նշանակում է, որ արգելված են մասսայական միջոցառումները փակ տարածքներում, խստացված ծառայություն է հիվանդանոցներում, ուսումնական հաստատությունները փակ են»,- հայտարարվում է հաղորդագրության մեջ, որը տարածվել է շրջանի իշխանությունների կողմից։ Նրանք հայտնել են նաեւ, որ խոզագրիպի դեմ դեղամիջոցների դեֆիցիտ գոյություն չունի, իրենք […]