12 Հոկտեմբերի, Երկուշաբթի, 2026
KFC

ԼՐԱՀՈՍ

Կեղծ և առանց ակցիզի «Հենեսի» կոնյակներ իրացնելու դեպքը բացահայտվել է

Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության Կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչության աշխատակիցներն օրերս բացահայտել են կեղծ և առանց ակցիզային դրոշմապիտակի կոնյակ իրացնելու դեպք: Օպերատիվ տվյալներ էին ստացվել, որ իրացվում է ֆրանսիական արտադրության «Հենեսի» տեսակի կոնյակ, որն ակցիզվորված է Ռուսաստանի Դաշնության կեղծ ակցիզներով: Տվյալներն իրացնելու համար վարչության աշխատակիցները համագործակցեցին ոստիկանության Արարատի […]

Ինչու՞ է մեր երկրում բենզինը թանկ. Շաբոյանի պարզաբանումը /վիդեո/

Այսօր ԱԺ-ում ՀՀ ՏՄՊՊ հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանը լրագրողների հետ հարց-պատասխանի ընթացքում անդրադարձավ բենզինի գնին:   Ըստ Շաբոյանի` Վրաստանում ու Հայաստանում վաճառվող նավթամթերքի գնային տարբերությունները բացատրելի են:   Նա ներկայացրեց, թե ինչու է Հայաստանում բենզինն ու նավթամթերքը թանկ: «Բենզինը Վրաստանի տարածքով տեղափոխելիս վրացական երկաթուղին բեռնափոխադրմն համար բարձր գանձումներ է անում: Երկրորդ պատճառը հարկային քաղաքականությունն է: […]

ԼՂՀ մի քանի զորամասերում տեսչական ստուգումներ են իրականացվում

ՊԲ կենտրոնական ենթակայության մի շարք զորամասերում անց են կացվում տեսչական ստուգումներ: Այս մասին հյատնում են ԼՂՀ ՊԲ մամուլի ծառայությունից: Միջոցառումը, որն իրականացվում է Արցախի զինված ուժերի 2016թ. ուսումնական տարվա պատրաստության պլանի շրջանակում, նպատակ ունի տեսական ու գործնական պարապմունքների միջոցով պարզորոշել ստուգման ենթարկվող զորամասերի և դրանցում ընդգրկված բոլոր օղակի ստորաբաժանումների մարտական, կրակային, մարատավարամասնագիտական, ֆիզիկական, զորահավաքային, բարոյահոգեբանական […]

Էրդողանը սպառնալիք է Թուրքիայի համար. Նաոմ Չոմսկի

Աշխարհահռչակ լեզվաբան, փիլիսոփա և գրող Նոամ Չոմսկին (Խոմսկի), անդրադարձել է Թուրքիայի քրեական օրենսգրքի՝ ահաբեկչությանը վերաբերող հոդվածները փոփոխելու մասին նախագահ Էրդողանի ելույթին և դրան հաջորդած 3 գիտնականների ձերբակալությանը, գրում է Ermenihaber.am-ը: Ըստ թուրքական «Odatv.com» լրատվական կայքի` հայտնի գիտնականը Թուրքիայի նախագահի ելույթն ու գիտնականների ձերբակալությունը բնութագրել է որպես Էրդողանի ավտորիտար և ճնշող քաղաքականությունը սաստկացնելու փորձ: «Թուրքիան դարասկզբին ժողովրդավարացման ու […]

Ցուցահանդես՝ Երևան քաղաքի պատմության թանգարանում

Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ Երևան քաղաքի պատմության թանգարանում բացվել է «Քաղաքը և միջավայրը» թեմայով լուսանկարների ցուցահանդեսը: Միջոցառումը կազմակերպվել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատան կողմից՝ Ֆրանկոֆոնիայի միջազգային օրվան նվիրված միջոցառումների շրջանակում: Հարմարավետ, կանաչ և նորարարական մոտեցումներով «խելացի» քաղաքի ձևաչափը ներկայացնող ցուցադրությունում  ներառվել է Լիոնի, Նիցայի, Մարսելի և Փարիզի 16 լուսանկար: Ցուցադրվել է նաև Երևանը 3D ձևաչափով ներկայացվող «Լոկատոր» […]

Մենք էդ գործարանը կտանք Նիկոլ Փաշինյանին. Ս. Ալեքսանյան /վիդեո/

Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ Սամվել Ալեքսանյանն անդրադարձավ շաքարի գործարանի հետ կապված հարցերին: Պատգամավորը նշեց, որ լրագրողները երբ ուզում են, կարող են գնալ, տեսնել գործարանը,  միայն թե պետք է դեռ աշխատեցնեն գործարանը, որ աշխատանքի ընթացքն էլ երևա: Նա նշեց, որ գործարանը տարեկան 4 ամիս է աշխատում, քանի որ եթե ամբողջ տարին աշխատի, 2000-3000 տոննա կարդատրի, […]

Մարտի 28-ի փոխարեն կաշխատենք` ապրիլի 2-ին

Հայաստանյայց առաքելական եկեղեցու օրացույցով տաղավար տոներին հաջորդող երկուշաբթին նշվում է որպես ննջեցյալների հիշատակի օր: Այսօր ՀՀ կառավարության նիստում ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը ասաց, որ թեև տաղավար տոները 5-ն են, սակայն մեզանում առավել տարածվածը 3-ն են: «Դրանցից մեկը պետականորեն, օրենքի ուժով համարվում է ոչ աշխատանքային, դա հունավարի 7-ն է, բայց 2 այլ օր էլ […]

Քաղաքաշինական վերահսկողություն՝ միջազգային չափանիշներին համապատասխան

Քաղաքաշինության նախարարությունում տեղի է ունեցել քաղաքաշինական վերահսկողության միջազգային փորձը թեմայով աշխատանքային խորհրդակցություն, որի ընթացքում նախարարի խորհրդականը բնագավառի մասնագետներին է ներկայացրել մասնավորաբար ԱՄՆ-ում կիրառվող փորձը և հարևան ԻԻՀ-ում կիրառվող քաղաքաշինական վերահսկողության ողջ փաթեթը՝ գոյություն ունեցող մեխանիզմների և մեթոդների համատեքստում: Խորհրդակցության ընթացքում ծավալված շահագրգիռ քննարկման արդյունքում նախարարն առաջարկել է նախարարության քաղաքաշինական տեսչության մասնագետներին՝ ներկայացնել տեղեկանք-հիմնավորում՝ քաղաքաշինական վերահսկողության […]

Վերջին 15 օրերին մայրաքաղաքում ծնվել է 752 երեխա

Փետրվարի 26-ից  մարտի 11-ն ընկած ժամանակահատվածում մայրաքաղաքի ծննդատներում լույս աշխարհ է եկել 752 երեխա՝ 374 տղա, 378 աղջիկ: Նույն ժամանակահատվածում Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող ամբուլատոր – համաբուժարանային բուժհաստատություններ է այցելել 81070 քաղաքացի:

Գերմանիան փակում է Անկարայում իր դեսպանատունը

Գերմանիայի իշխանությունները որոշում են կայացրել փակել Անկարայում Գերմանիայի դեսպանատունը, հայտնում է Reuters-ը։ Ինչպես նշվում է, որոշումը կապված է նրանով, որ նրանք տեղեկություններ ունեն, որ Անկարայում կրկին ահաբեկչական ակտեր են տեղի ունենալու։ Սակայն թե երբ ու կոնկրետ որտեղ, չի նշվում։  

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հոկտեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Սեպտեմբերի