29 Սեպտեմբերի, Կիրակի, 2024
KFC

ԼՐԱՀՈՍ

Ավտովթար Երևան-Երասխ ավտոճանապարհին․ կան վիրավորներ

Հունվարի 6-ին, ժամը 16.05-ին տեղեկություն է ստացվել, որ Երևան-Երասխ ավտոճանապարհին՝ Սուրենավան գյուղի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ. ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և ընկել ջրատարը, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել Արարատ քաղաքի ՀՓՋ-ի օպերատիվ խումբը: Պարզվել է, որ Մ-2 միջպետական ավտոճանապարհի Երևան-Երասխ հատվածի 54-րդ կմ-ին դեռևս չբացահայտված հանգամանքներում «Օպել» […]

Ռուսաստանում եւ աշխարհում ուղղափառները տոնում են Սուրբ ծնունդը /վիդեո/

Այսօր՝ հունվարի 7-ին, ողջ աշխարհի ուղղափառ քրիստոնյաները տոնում են Սուրբ ծնունդը։ Ռուսաստանում եւ աշխարհի 70 երկրներում այսօր առավոտյան Սուրբ ծննդյան պատարագ է մատուցվել։ Մանրամասները՝ տեսանյութում։

Ամուսնացել է ու բալիկ ունի. Սոնան անկեղծ է

Երգչուհի Սոնա Շահգելդյանը Ամանորը դիմավորել է ամուսնու  հետ: Սոնան չնայած նոր է բալիկ ունեցել, բայց չի անտեսել նաև աշխատանքը: «2015 թվականից շատ ակնկալիքներ ունեմ, բայց ամենակարևորը ինձ համար այն է, որ ունեմ իմ ընտանիքը, երգարվեստում ունեմ մի շարք հաջողություններ, շատ բաներ այս կյանքում սուտ ու անցողիկ են, միայն իսկական սերը, հարգանքն է մնայուն, որը պետք […]

Դժվարանցանելի է Արթիկ-Ալագյազ ճանապարհահատվածը

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ  հունվարի 7-ին՝ ժամը 10:30-ի դրությամբ, փակ են Բերդ-Ճամբարակ ճանապարհահատվածը և Վարդենյաց լեռնանցքը: Սաստիկ բքի պատճառով դժվարանցանելի է Արթիկ-Ալագյազ հատվածը: Գավառ-Մարտունի և Մարտունի-Վարդենիս ճանապարհահատվածներում առկա է մերկասառույց: Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին շուրջօրյա կատարում են մաքրման և աղով, ավազով մշակման, ինչպես նաև ճանապարհի լայնացման աշխատանքներ: Վթարներից, պատահարներից, […]

Փորձել է ցած նետվել Դավթաշենի կամրջից

Հունվարի 7-ին, ժամը 03.58-ին ահազանգ է ստացվել, որ քաղաքացին փորձում է ինքնասպան լինել՝ ցած նետվելով Երևանի Դավթաշենի կամրջից. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ և ՃԿԱԿ օպերատիվ խումբը: Հրշեջ-փրկարարները կանխել են 1992 թ. ծնված Մ. Ս.-ի ինքնասպանության փորձը: Վերջինս տեղափոխվել է ոստիկանության Մաշտոցի բաժնի Դավթաշենի բաժանմունք:

Աշխարհը՝ Հայոց Ցեղասպանության մասին. ամփոփում

Անցնող տարին հայ ժողովրդի համար նշանավորվեց Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումների մեկնարկով: Աշխարհի ամենատարբեր երկներում ոգեկոչեցին 20-րդ դարասկզբին տեղի ունեցած խոշորագույն ոճրագործության անմեղ զոհերի հշատակն ու հիշատակի ամենատարբեր միջոցառումներ կազմակերպվեցին: Երկրներ եղան, որտեղ խաչքարեր ու հիշատակի կոթողներ կանգնեցվեցին: Հայաստաում Ցեղասպանության 100-ամյա տարելիցը կազմակերպվեց ու նշվեց ըստ հավուր պատշաճի: Այս հրապարակման միջոցով փորձել ենք ամփոփել, […]

Արտադրամասի մոտ դի է հայտնաբերվել

Հունվարի 6-ին, ժամը 12.10-ին տեղեկություն է ստացվել, որ Կոտայքի մարզի Բալահովիտ գյուղի գերեզմանատան քարի արտադրամասին հարակից տարածքում դի կա: Դեպքի վայր է մեկնել Աբովյան քաղաքի ՀՓՋ-ի օպերատիվ խումբը: Քարի արտադրամասի մոտակա տնակում հայտնաբերվել է 1950 թ. ծնված Ս. Մ.-ի դին: Հրշեջ-փրկարարները քաղաքացու դին պատգարակով մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային:

«Անցած տարվա ընթացքում հայկական ԶԼՄ-ները նաև ատելություն են սերմանել»

Ինչպիսի՞ն էր տարին լրագրողների համար: Ի՞նչ տեղաշարժեր ու հետընթացներ եղան լրատվական դաշտում: Ի՞նչ ունեցանք առհասարակ: Վերոնշյալ հարցերի պատասխանը փորձել ենք գտնել Մեդիամաքս մեդիա ընկերության գլխավոր խմբագիր, ԵՊՀ դոցենտ Դավիթ Ալավերդյանի հետ միասին: «Գուցե հոռետես թվամ, բայց տարին կրկին անհաջող էր: Իմ պատկերացմամբ` հայկական մամուլը ազատ անկման մեջ է, եւ թե երբ կհասնի հատակին, դեռեւս անհայտ է: […]

Ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա

Հանրապետության տարածքում` Հունվարի 7-ին, 10-11-ին սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ: 8-9-ին շրջանների մեծ մասում սպասվում է ձյուն, առանձին հատվածներում՝ բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն, ճանապարհներին` մերկասառույց: Քամին՝ արևմտյան‵ 2-7 մ/վ արագությամբ: Առանձին հատվածներում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ: Օդի ջերմաստիճանը հունվարի 7-8-ի ցերեկը աստիճանաբար կբարձրանա 2-4, գիշերը՝ 4-6 աստիճանով, իսկ հունվարի 10-ին կնվազի 3-6 աստիճանով: […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Օգոստոսի

Ամենաընթերցված