29 Հուլիսի, Չորեքշաբթի, 2026
KFC

ԼՐԱՀՈՍ

Նոր նշանակումներ

ՀՀ գլխավոր հարկադիր կատարող, արդարադատության գեներալ-մայոր ՄիհրանՊողոսյանը մարտի 15-ին հրամաններ է ստորագրել։ Համաձայն հրանանների՝ ՀՀ արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա բաժնի պետ, արդարադատության կապիտան Արմեն Ազիզյանը փոխադրման կարգով նշանակվել է Արագածոտնի մարզային բաժնի պետի պաշտոնին, Արշակ Կարապետյանը նշանակվել է ՀՀ գլխավոր հարկադիր կատարողի օգնականի պաշտոնին։

Բարի գալուստ, դժոխք. Հրապարակ

Այնքան դանդաղ ընթացքի մեջ ենք, այնքան քիչ բան է մեզանում ստեղծվում, որ ցանկացած նոր բան ոգեւորություն է առաջացնում, նոր ծնունդը ոդջունելու ցանկություն։ Վերջին մեկ տարին շարունակ խոսվում էր, որ ՀՀ արտաքին գործերի նախկին նախարար Վարդան Օսկանյանը պատրաստվում է կուսակցություն ստեղծել։ Փողերի լվացման մեղադրանքը հազիվ թոթափած Օսկանյանի համար, անշուշտ, հեշտ չէր թոթափել նաեւ այդ քրեական հետապնդման ընթացքում […]

Պահանջում են կաթի գնի բարձրացում

Գյուղացիներն ահազանգում են` կաթի գինը շատ էժան է. չարչարվում են, բայց չի գնահատվում։ Գյուղացին հաճախ անարատ կաթը չի կարողանում իրացնել, մինչդեռ խանութում վաճառվող կաթն ու կաթնամթերը պարունակում է կոկոսի յուղ, կաթի փոշի,  որը երբեմն լինում է Չինաստանից ներկրված և այլ  հավելումներ։ Ինչ խոսք, այս երևույթը պարադոքսալ է, բայց իրականությունից չես փախչի։ Անդրադառնալով այս թեմային՝ «Սպառողների միություն» […]

Սահակաշվիլին պաշտոնանկ չի արվել․ Պորոշենկոն հերքել է

Երեկ համացանցում լուրեր տարածվեցին, որ Օդեսայի նահանգապետ Միխայիլ Սահակաշվիլին պաշտոնանկ է արվել։ Սակայն Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյի մամուլի քարտուղար Սվյատոսլավ Ցեգոլկոն հերքել է այդ լուրերը։ Նա Ֆեյսբուքի իր էջում գրել է, որ Սահակաշվիլիի պաշտոնանկության մասին լուրերը կեղծ են ու իրականությանը չեն համապատասխանում։

Միջինացված թուրքի մտածելակերպ

Միջինացված թուրքի մտածելակերպը ամենուրեք նույնն է, իրենք վստահ են, որ. «Ցանկացած քիչ, թե շատ նորմալ մարդ չի կարող ընկալել իրենց ստորության էությունը, քանի դեռ այն տևական ժամանակով չի ճաշակել»: Այսպես, նորմալ մարդուն գրեթե անհասանելի է այն, որ բարձրակարգ մարզիկը կարող է, իր ձեռքով հակառակորդի պարանոցից բռնելով, ուժգին դեպի իրեն ձգել վերջինիս գլուխը և հետո վայնասուն […]

Առանց նրանց`կյանքը իմաստ չունի/վիդեո/

«Սիրելի կանայք. Դուք մեր կյանքի գույնն եք ու առանց Ձեզ կյանքը իմաստ չունի»,-Henaran.am-ի հետ զրույցում կանանց մեկամսյակի առիթով իր բարեմաղթանքը փոխանցեց հոգևոր և ժողովրդական երգերի կատարող Հովհաննես Բալյանը: Երգիչը իր հոգու խոսքը ավելի դյուրին արտահայտում է երգով.«…իրենց շատ են խոնարհ պահել, բայց թշնամուն չեն խոնարհվել, հավատարիմ ծով են եղել հայոց նավի` հայոց կանայք»:

Սարի թաղի դանակահարությունը` «աղջկա բազար». Իրավունք

Մարտի 13-ին Սարի թաղում անչափահասների միջեւ վիճաբանությունն ավարտվել է դանակահարությամբ։ Արդյունքում՝ չորս անչափահաս՝ տարբեր տեսակի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց, իսկ հինգերորդը, ցավոք, տեղում մահացել է։ Նշենք, որ բոլոր տուժածներն էլ Սարի թաղի բնակիչներ են, իսկ վիճաբանությունը տեղի է ունեցել Սարի թաղի թիվ 47 դպրոցի դիմաց։ Կատարվածի առնչությամբ տեղի բնակիչները տարբեր վարկածներ են շրջանառում։ Մասնավորապես, ըստ Սարի թաղում […]

Վարդենյաց լեռնանցքում տեղ-տեղ մերկասառույց է

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 15-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ, Վարդենյաց լեռնանցքում (Մարտունու կողմից) տեղ-տեղ մերկասառույց է: ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության լրատվական ծառայությունից հայտնում են, որ Մարալիկում, Արթիկում, Գյումրիում, Աշոցքում, Ապարանում, Արագածում, Սպիտակում, Հրազդանում, Գավառում, Մարտունիում, Վայքում, Ջերմուկում և Սարավանի լեռնանցքում տեղում է ձյուն: Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:

Զինվորը ինքնասպա՞ն է եղել

Տավուշի մարզում այսօր՝ մարտի 14-ին, զինվոր է մահացել: ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունից տեղեկացնում են, որ Նոյեմբերյանի տարածաշրջանի մարտական հենակետերից մեկում զինծառայող է մահացել  ստացած հրազենային վնասվածքից: Այլ մանրամասներ ՊՆ-ից չհայտնեցին։ Նշենք, որ Aravot.am-ի փոխանցմամբ, ժամկետային զինծառայողն ինքնասպանություն է գործել: Henaran.am-ի տեղեկություններով  19 ամյա Կամոն Արմավիրի մարզի Էջմիածին քաղաքից էր: Մահվան հանգամանքները պարզվում են:

Ծառուկյանի պես. Իրատես de facto

Խորհրդարանական ընտրություններից մեկ տարի առաջ Ռոբերտ Քոչարյանը որոշեց «խայծ» նետել քաղաքական դաշտ և պարզել, թե հասարակական-քաղաքական ինչպիսի վերաբերմունք կա իր հանդեպ։ «Խայծը» Վարդան Օսկանյանն է՝ իր նոր կուսակցությամբ։ Սա կարելի է ասել, ստուգարք է, որը հաջող հանձնելու դեպքում Ռոբերտ Քոչարյանը կմտնի ակտիվ քաղաքականություն: Երեկ, լրագրողների հետ հանդիպման ժամանակ, Վարդան Օսկանյանը չցանկացավ առայժմ «խաղաքարտ» բացել ու […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հուլիսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Հունիսի

Ամենաընթերցված