Օտարերկրյա և անողոք բիզնեսը ընդդեմ Երևանի պատմական արժեքների

Փետրվարի 10-ին Հայաստանի Կառավարությունը հարկադրված չեղյալ հայտարարեց Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի վաճառքի որոշումը: Ինչու հարկադրված, քանի որ ընկերությունը, խախտելով պայմանագրի կետերը, չի փոխանցել գործարքի գումարը `այսպիսով հուսախաբ անելով կառավարությանը: «ՆՏԱԱ ինվեստմենտ գրուպ», սա այն անհայտ ընկերությունն է, որին դեռ անցյալ տարի կառավարությունը պատրաստ էր վստահել մարզահամերգային համալիրի ճակատագիրը` առանց մրցակցության վաճառելով համալիրը ինքնարժեքից երկու անգամ ավելի էժան: Համալիրը վերածվելու […]