Նախագահն ընդունել է ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ղեկավարին
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) երևանյան գրասենյակի ղեկավար, դեսպան Անդրեյ Սորոկինին, ով ավարտում է իր առաքելությունը մեր երկրում: Նախագահը շնորհակալություն է հայտնել դեսպան Սորոկինին՝ պաշտոնավարման ժամանակաշրջանում ակտիվ գործունեության համար, գոհունակությամբ նշելով, որ նրա գլխավորությամբ ԵԱՀԿ երևանյան գրասենյակը անցած տարիներին արդյունավետ աշխատանք և տարբեր ոլորտներում բազմաթիվ ծրագրեր է իրականացրել: […]





































