Մեր համաքաղաքացիները պետք է իմանան, թե ուր է ուղղվում Երևանի բյուջեի յուրաքանչյուր լուման․ Տարոն Մարգարյան

Քաղաքապետ Տարոն Մարգարյանն աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել քաղաքապետարանի Ֆինանսական, Եկամուտների հաշվառման և գանձման, ինչպես նաև Գնումների վարչությունների աշխատակիցների հետ, որի ընթացքում ներկայացվել են վարչությունների կատարած աշխատանքների 2015թ.-ի հաշվետվությունները: Քաղաքապետն ընդգծել է թափանցիկ գործելաոճով աշխատանքի շարունակականության ապահովման կարևորությունը և հավելել, որ ֆինանսական մասով քաղաքապետարանի գործունեությունը պետք է հավուր պատշաճի ներկայացվի հանրությանը՝ մշտապես պարզաբանումներ տրամադրելով ինչպես լրատվամիջոցների […]