15 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

«Պլյոնկի գործը վերջացավ, հիմա այլ գործով են զբաղվում». Էդուարդ Հովհաննիսյան

Ոստիկանությունը վարորդների նկատմամբ խտրական մոտեցում է ցուցաբերում` մեքենաների ապակիների թաղանթապատման հարցում:

Այսօր «Աքիլես» ավտոարտադրողների իրավունքների պաշտպանության կենտրոնի նախագահ Էդուարդ Հովհաննիսյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց, որ այս հարցում նույնպես իշխանության ներկայացուցիչներն իրենց բիզնեսն են անում:

«Պլյոնկի գործը վերջացավ, հիմա այլ գործով են զբաղվում` մգեցված գործարանային ապակիներ են արտադրում: Ոստիկանությունն արգելում է ապակիների թաղանթապատումը, սակայն մգեցված գործարանային ապակիները չի արգելում, այսինքն` բազմաշերտ ապակիներին, գործարանայիններին ձեռք չեն տալիս, որոնք նույնպես թաղանթապատվածի տեսանելիություն ունեն, իսկ մգեցվածները հեռացնում են»,- ասաց բանախոսն

«Աքիլես» ԱԻՊԿ  իրավաբան Արմինե Մկրտչյանն էլ նշեց, որ այդ գործելաոճով  ոստիկանությունը վարորդների նկատմամաբ անհամաչափ մոտեցում ցուցաբերում. «Այն ինչ արվում է` հակասում է օրենսդրության նորմերին, նոր Սահմանադրության 16 հոդվածով էլ ասվում է,  որ քաղաքացիների նկատմամաբ անհամաչափ մոտեցումն արգելվում է: Սակայն, այս դեպքում տեսնում նեք այդ անհամաչափ մոտեցումը, եթե արգելվում է մգեցված ապակիները, թող արգելվի բոլորի համար եւ տարբերություն չդրվի գործարանայինի եւ թաղանթապատվածի միջեւ: Կոպիտ ոտնահարվում են քաղաքացու իրավունքները»:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ